Վիլյանդի ՖԱ
From Wikipedia, the free encyclopedia
«Վիլյանդի» (էստ․՝ Jalgpalliklubi Viljandi Tulevik), էստոնական ֆուտբոլային ակումբ է Վիլյանդի քաղաքից, ստեղծվել է 1912 թ.։ Տնային հանդիպումներն ակումբն անցկացնում է «Վիլյանդի» մարզադաշտում։ Կալեվի հետ ունեցած երկխաղյա դիմակայությունից հետո ակումբը ստիպած էր լքել Մեյստրիլիգան ու հանդես գալ ավելի թույլ դիվիզիոնում, սակայն շնորհիվ «Մաագ» և «Տամմեկա» ակումբների միավորման, ակումբը պահպանեց իր դիրքը Մեյստրիլիգայում։ Ակումբը 2 անգամ հանդես է եկել գավաթի խաղարկության եզրափակչում, սակայն 2 անգամն էլ զիջել է Լեվադիային (2։ 3, 1999 թ. և 0։ 2, 2000 թ.)։ Լավագույն արդյունքն Էստոնիայի առաջնությունում եղել է այն, որ ակումբը 1999 թ. կարողացել է գրավել երկրորդ հորիզոնականը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |