Վլադիմիր Ենգիբարյան
հայ բռնցքամարտիկ / From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյան (ապրիլի 24, 1932(1932-04-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1] - փետրվարի 1, 2013(2013-02-01), Լոս Անջելես, ԱՄՆ), հայ նշանավոր բռնցքամարտիկ, Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն (բռնցքամարտ, մինչև 63,5 կգ քաշային կարգ), Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգիբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Վլադիմիր Ենգիբարյան, Անձնական տեղեկություն ...
Վլադիմիր Ենգիբարյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | հայ |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ |
Երկիր՝ | ԽՍՀՄ, Հայաստան և ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 24, 1932(1932-04-24)[1] |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Մահվան ամսաթիվ՝ | փետրվարի 1, 2013(2013-02-01) (80 տարեկան) |
Մահվան վայր՝ | Լոս Անջելես, ԱՄՆ |
Փակել
1959 թվականին հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995 թվականը, երբ տեղափոխվեց ԱՄՆ։
2009 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[3][4]։