գերմանացի ֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Վոլֆգանգ Քեթերլե (գերմ.՝ Wolfgang Ketterle, հոկտեմբերի 21, 1957[1][2][3][…], Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆիզիկոս, 2001 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր (Էրիկ Քորնելի և Կարլ Վիմանի հետ միասին)։
Վոլֆգանգ Քեթերլե գերմ.՝ Wolfgang Ketterle | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1957[1][2][3][…] (66 տարեկան) Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և physics teacher |
Գործակից | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[4] |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[5] |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Լեոպոլդինա[6], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[9] |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Գիտական ղեկավար | Herbert Walther? |
Եղել է գիտական ղեկավար | Martin W. Zwierlein? և Subhadeep Gupta?[10] |
Պարգևներ | |
Wolfgang Ketterle Վիքիպահեստում |
Վոլֆգանգ Քեթերլեն ընտանիքի երեք երեխաներից երկրորդն էր։ Հայդելբերգի Բունզենի անվան գիմնազիայում ավարտել է համալսարանի նախապատրաստման դասընթացները (Աբիտուր)։ 1976 թվականին սկսում է ֆիզիկա ուսումնասիրել Հայդելբերգի համալսարանում։ Նախադիպլոմայինը պաշտպանելուց հետո տեղափոխվում է Մյունխենի տեխնիկական համալսարան, որտեղ սկսում է ուսումնասիրել տեսական ֆիզիկա։ 1982 թվականին պաշտպանում է իր թեզը խանգարված նյութերում պտույտի ռելաքսացիայի վերաբերյալ և տեղափոխվում Գարխինգի Մաքս Պլանկի գիտական ընկերության Քվանտային օպտիկայի ինստիտուտ։ Այնուհետև նա տեղափոխվում է Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարան Հերբերտ Ուոլթերի խումբ, որտեղ 1986 թվականին պաշտպանում է իր թեզը «Հելիումի հիդրիդների և եռատոմային ջրածնի մոլեկուլների սպեկտրոսկոպիա» թեմայով։
Գարխինգում մնալուց հետո Քեթերլեն վերադառնում է Հայդելբերգ, որտեղ Յուրգեն Վոլֆրումի ամբիոնում կատարում է ներքին այրման շարժիչների վերաբերյալ հետազոտություն։ 1990 թվականին նա կրկին փոխում է իր գործունեության ոլորտը և տեղափոխվում ԱՄՆ՝ աշխատելու Դեյվիդ Փրիթչարդի խմբի հետ լազերային հովացման խնդրի շուրջ։ 1993 թվականին նա միանում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետին, որտեղ մինչ այժմ զբաղեցնում է Ջոն ՄաքԱրթուր հիմնադրամի կողմից հովանավորվող ֆիզիկայի ամբիոնը։
2011 թվականին Քեթերլեն ամուսնացել է Միշել Պլոտի հետ։ Նա հինգ երեխա ունի, որոնցից երեքը Գաբրիել Զաուերի հետ առաջին ամուսնությունից են[18]։
Իր ասպիրանտուրայի ընթացքում Քեթերլեն կարողանում է ապացուցել հելիումի հիդրիդի (HeH) գոյությունը և առաջին անգամ ստանում է այդ մոլեկուլի սպեկտրները։ Գարխինգում իր հետդոկտորական աշխատանքի ընթացքում նա նաև կարողանում է ամբողջությամբ բացատրել այս սպեկտրները։ Հետագայում Հերբերտ Ուոլթերը նկարագրում է նրա աշխատանքը մեկ նախադասությամբ. «Նա ստեղծեց ֆիզիկայի նոր ոլորտ և ինքն էլ սպանեց այն»:։
1995 թվականին Քեթերլեն առաջիններից էր, ում հաջողվեց ստեղծել Բոզե-Այնշտայնի կոնդենսատը։ 1997 թվականին նա ցուցադրում է առաջին ատոմային լազերը։ 2001 թվականին Էրիկ Ալին Քորնելի և Կարլ Վիմանի հետ միասին նա արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ «ալկալիական մետաղների ատոմների հազվագյուտ գազերում Բոզե-Այնշտայնի կոնդենսացիայի փորձարարական դիտարկման և նման կոնդենսատների հատկությունների առաջին հիմնարար ուսումնասիրությունների համար»[19]։
2005 թվականին փորձնականորեն ապացուցել է ֆերմիոնային կոնդենսատում բարձր ջերմաստիճանի գերհոսունությունը[20][21][22]։
2014 թվականին վազել է Բոստոնի մարաթոնում՝ 2:44:06 անձնական առավելագույն արդյունքով[23]։
2002 թվականին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ[24], իսկ 2011 թվականին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ[25]։
2016 թվականին նամակ է ստորագրել՝ կոչ անելով Greenpeace-ին, ՄԱԿ-ին և ողջ աշխարհի կառավարություններին դադարեցնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) դեմ պայքարը[26][27][28]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.