From Wikipedia, the free encyclopedia
Վուդի Ալլեն (անգլ.՝ Woody Allen, բնօրինակ անուն ազգանուն՝ Ալլեն Սթյուարտ Քոնիգսբերգ (անգլ.՝ Allen Stewart Konigsberg), լրիվ պաշտոնական անունը՝ Հեյվուդ Ալլեն (անգլ.՝ Heywood Allen), նոյեմբերի 30, 1935[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2][3]), ամերիկյան նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, գրող, երաժիշտ։ Չորս Օսկար մրցանակի դափնեկիր է։ Արժանացել է նաև բազում այլ կինոմրցանակների, այդ թվում՝ Ոսկե գլոբուս, BAFTA և այլն։ Հանդես է գալիս նաև որպես գրող, քանի որ շատ պատմվածքների ու պիեսների հեղինակ է։ Ալլենը գրականության և երաժշտության գիտակ ու ջազային կլարնետիստ է։ Իր շատ ֆիլմերում հանդես է գալիս որպես դերասան։
Վուդի Ալլեն անգլ.՝ Heywood Allen | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Վուդի Ալլենը 2011 թվականի Կանի կինոփառատոնի ժամանակ | |||||||||||||||||||
Ծնվել է | նոյեմբերի 30, 1935[1] (88 տարեկան) | ||||||||||||||||||
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2][3] | ||||||||||||||||||
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Միդվուդի ավագ դպրոց և Նյու Յորքի համալսարան | ||||||||||||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||||||||||||
Գործունեության տարիներ | 1950-մեր օրեր | ||||||||||||||||||
Ազգություն | ամերիկյան ծագմամբ հրեաներ | ||||||||||||||||||
Կրոն | հուդայականություն[1] և ագնոստիցիզմ[4] | ||||||||||||||||||
Մասնագիտացում | ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, երաժիշտ, գրող | ||||||||||||||||||
Ոճ(եր) | ինտելեկտուալ կատակերգություն | ||||||||||||||||||
Ամուսին | Սուն-Ի Պտևին | ||||||||||||||||||
Պարգևներ | |||||||||||||||||||
IMDb | ID ID 0000095 | ||||||||||||||||||
woodyallen.com | |||||||||||||||||||
|
Վուդի Ալլենը կինեմատոգրաֆի մեջ ստեղծել է մի նոր ժանր, որը ընդունված է անվանել «ինտելլեկտուալ կատակերգություն»։ Այս ժանրը նա ստեղծել է սրամիտ կատակերգություններից, որոնք պարունակում են իրենց մեջ երգիծանքի ու աբսուրդի տեսակներ, և հոգեբանական դրամաներից։ Ալլենը շվեդ մեծ ռեժիսոր՝ Ինգմար Բերգմանի արվեստի երկրպագու է, այդ պատճառով էլ նրա ֆիլմերում կարելի է նկատել Բերգմանի ոճը։
Առավել հայտնի են Վուդի Ալլենի հետևյալ ֆիլմերը՝ «Սեր և մահ», «Էննի Հոլլ», «Մանհեթեն», «Կահիրեի կարմրագույն վարդը», «Դեննի Ռոուզի բրոդվեյը», «Հաննան և նրա քույրերը», «Վիքի, Քրիստինա, Բարսելոնա», «Կեսգիշերը Փարիզում», «Ժասմին» և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.