Վրաստանի շրջաններ
From Wikipedia, the free encyclopedia
Վրաստանի շրջաններ (վրաց.՝ მუნიციპალიტეტი՝ մունիցիպալիտետի) Վրաստանում երկրորդ մակարդակի վարչական միավորներ են։ Առաջին մակարդակի միավորները 9 մխարեներն են և 2 ինքնավար հանրապետությունները (Աբխազիայի և Աջարիայի, ընդ որում, որ Աբխազիայի Հանրապետությունը միայն դե յուրե Վրաստանի կազմում է), որոնք բաժանված են 72 շրջանների և քաղաքների։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Խորհրդային տարիների ժամանակ Վրացական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնում էին Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և Հարավային Օսիայի Ինքնավար Մարզը։ Միության փլուզումից հետո, Աբխազիան և Հարավային Օսիան պատերազմի միջոցով անկախացան Վրաստանից։ Նոր Աբխազիայի Հանրապետության կառավարությունը թողեց խորհրդային տարիներին բստեղծված շրջանների սահմանները, իսկ Հարավային Օսիայի Հանրապետությունում շրջանների վերաբաշխում է անցել։ Այդ պետական կազմավորումները ճանաչել են աշխարհի շատ քիչ պետություններ (տես՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչում)։ Այդպիսով, դե յուրե Վրաստանի կազմում կան հետևյալ 72 շրջանները՝