Վրաց իշխանություն
From Wikipedia, the free encyclopedia
Վրաց իշխանություն (վրաց.՝ ქართლის საერისმთავრო` քարթլիս սաէրիսմթավրո), միջնադարյան պետություն Կովկասում 580-1008 թվականներին։ Հիմնադրել է վրաց իշխաններից Գուարամ I-ը 580 թվականին։ Երկիրը կառավարել են զանազան վրացական տոհմեր, 813 թվականին վերջնականապես հաստատվել են հայ Բագրատունիներից և վրաց Գուարամիներից սերող Բագրատիոնիները։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թբիլիսի | |||
Մակերես | 75.000 կմ2 | |||
Լեզու | Վրացերեն, հայերեն | |||
Ազգություն | Վրացիներ, հայեր, հրեաներ | |||
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Գուարամիներ, Խոսրովիանիներ, Ներսիանիներ, Բագրատիոնիներ | |||
Պետության գլուխ | Իշխան | |||
Պատմություն | ||||
- Իշխանության անկախացումը | 642 | |||
- Տփղիսի ամիրայության հիմնադրումը | 735 | |||
- Բագրատիոնիների հաստատումը իշխանական գահին | 813 | |||
- Գահերեց իշխանի տիտղոսի հիմնադրում | 888 |
Դեռ 428 թվականից Սասանյան արքունիքը Վիրքի թագավորությունը վերածել էր պարսկական նահանգի՝ մարզպանության։ Պարսկա-բյուզանդական հերթական պատերազմի ընթացքում վրացիներն անցնում են քրիստոնյա Բյուզանդիայի կողմը։ Արդյունքում 580 թվականից, երբ մահանում է Վիրքի արքա Բակուր III-ը, պարսից Որմիզդ Դ շահը (578-590) վերացնում է Վիրքի թագավորությունը, և մարզպանին տալիս է կառավարման լիակատար իրավունքներ[1]։ 591 թվականի Հայաստանի երկրորդ բաժանումումից հետո նախկին մարզպանության տարածքի հիմնական մասը անցնում է Բյուզանդական կայսրությանը, և մարզպանի իշխանությունը սահմանափակվում է Տփղիսի շրջակայքով[2]։ Վրաց ազնվականությունը թագավորի գահին է բարձրացնում Վրաց իշխանին, ով պետք է կառավարեր երկիրը մարզպանի հետ այնպես, ինչպես Հայոց իշխանը Մեծ Հայքում։
7-րդ դարի առաջին կեսին սկսում են արաբական արշավանքները։ 642 թվականին Նեհավենդի ճակատամարտում արաբական զորքերը պարտության են մատնում պարսիկներին, և Սասանյան Պարսկաստանը կործանվում է, իսկ Վրաստանը հայտնվում է Բյուզանդիայի վերահսկողության ներքո։ Արաբական տիրապետությունը Վրաստանում հանգեցնում է նրա արևելյան գավառների միացմանը Արմինիա կուսակալությանը, որի արդյունքում ստեղծվում է Տփղիսի ամիրայությունը՝ Արմինիա կուսակալության կազմում[3]։
Վրաց իշխանի պաշտոնում 813 թվականին հաստատվում են Տայքի կյուրոպաղատ Բագրատիոնիները, ովքեր 888 թվականից կրում էին «գահերեց իշխան», երբեմն՝ «վրաց արքա» տիտղոսը։ 10-րդ դարում ընդարձակելով իշխանության սահմանները՝ Բագրատիոնիները կարողանում են վերականգնել Վրաց թագավորությունը։