From Wikipedia, the free encyclopedia
Վևիս (լիտ.՝ Vievis, լեհ.՝ Jewie, ռուս.՝ Евье), քաղաք Լիտվայում, Վևիսի ավագանու վարչական կենտրոնը։ Գտնվում է Էլեկտրենայ քաղաքից 14 կմ արևելք։ Քաղաքի շրջակայքում է գտնվում Վևիս լիճը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Վևիս | |||
Vievis | |||
| |||
Երկիր | Լիտվա | ||
Ենթարկում | քաղաք | ||
Համայնք | Էլեկտրենայի ինքնավարություն | ||
Առաջին հիշատակում | 1539 | ||
Այլ անվանումներ | Anastasevskaya, Jewie, Vevis, Vievio, Viyevis, V’yevis, Yev’ye | ||
ԲԾՄ | 134 մետր | ||
Խոսվող լեզուներ | լիտվերեն | ||
Բնակչություն | 4 915 մարդ (2011) | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Փոստային դասիչ | LT-21058 | ||
| |||
1522 թվականին Վևիսը եղել է կալվածք, 1539 թվականին՝ քաղաք, որը պատկանել է Ogiński ընտանիքին։ 16-րդ դարի առաջին կեսերին աստեղ կառուցվել է առաջին կաթոլիկ եկեղեցին։
1600 թվականին Ogiński ընտանիքը կառուցել է Uniate եկեղեցի և հիմնել է Սուրբ հոգի միաբանությունը (լիտվերեն։ Šventosios dvasios)։ 17-րդ դարում միաբանությունում ստեղծվում է տպագրահաստոց։ Այստեղ են տպագրվել բազմաթիվ բողոքական կալվինիստ գիտնականների գործեր[1]։
1794 և 1812 թվականներին եկեղեցին հրդեհվել է և վերակառուցվել է 1816 թվականին։ 1837 թվականին կառուցվել է ուղղափառ եկեղեցին։
Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ Վևիսը եղել է Լիտվայի և Լեհաստանի սահմանագծում։ Քաղաքը ունեցել է մեծ թվով լեհ բնակիչներ։ Ըստ 2011 թվականի բնակչության տվյալների բնակիչների 10.9%-ը իրենց բնորոշել են որպես լեհ, 3.74%-ը՝ ռուսներ, 82.56%-ը՝ լիտվացիներ[2]։
Այստեղ է գտնվում Լիտվայի ճանապարհային թանգարանը։
Գտնվում է Վիլնյուս-Կաունաս-Կլապեդա մայրուղու E 85 (ըստ լիտվերեն կոդավորման A 1) երկու կողմերում և Վիլնյուս-Կաունաս երկաթգծի մոտ։ Այստեղ են գտնվում Վևիս երկաթուղային կայարանը և ավտոբուսային կայարանը։
Վևիսը պատմական գերբ չի ունեցել։ Նորաստեղծ գերբն ունի կապույտ ֆոն, որի վրա պատկերված է XVI դարի ոսկեզօծ տպագրական սարք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.