Տահիտի
From Wikipedia, the free encyclopedia
Տահիտի[1], (ֆր.՝ Tahiti), հրաբխային կղզի Խաղաղ օվկիանոսում, Ֆրանսիական Պոլինեզիայում։ Ամենախոշորն է Ընկերության կղզիներում։ Ֆրանսիական տիրույթ է։ Տարածությունը 1042 Կմ² է, բնակչությունը՝ 95, 6 հազար (1977 թվականի տվյալներով)։ Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը՝ Պապեետե։ Բնակչության մեծամասնությունը տահիտցիներ են։ Բնակվում են նաև չինացիներ, ֆրանսիացիներ են։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, կրոնը՝ քրիստոնեությունը։ Կղզին բաղկացած է լեռնային երկու զանգվածից (բարձրությունը՝ մինչե 2241 մ)։ Կազմված է բազալտներից։ Կլիման արևադարձային, ծովային է։ Տարեկան տեղումները 1400 մմ են։ Կան խոնավ արևադարձային անտառներ, մերձափնյա հարթավայրերում՝ կոկոսյան արմավենու, բանանի, շաքարեղեգի, վանիլի, արքայախնձորի պլանտացիաներ։ Մշակում են տարո, յամս, բաթաթ։ Արդյունահանում են մարգարիտ։