Թամիմ բին Համադ Ալ Թանի
From Wikipedia, the free encyclopedia
Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանի (արաբ․՝ تميم بن حمد ال ثاني, հունիսի 3, 1980(1980-06-03)[1][2], Դոհա, Կատար), Կատարի Էմիրը, որը պաշտոնավարում է 2013 թվականի հունիսի 25-ից։ Նախկին էմիրի՝ Համադ բին Խալիֆայի չորրորդ որդին է։ Թագաժառանգ է համարվել 2003 թվականից, երբ նրա ավագ եղբայրը՝ շեյխ Ջասիմը հայտարարել է գահի նկատմամբ իր հավակնություններից հրաժարվելու մասին։ 2013 թվականին էլ հայրն է հրաժարվել գահից, և շեյխ Թամիմը դարձել է Կատարի բացարձակ միապետ[5][6]՝ ավտորիտար վարչակազմի ղեկավար[7][8]՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների գլուխ (երկրում քաղաքական կուսակցություններն արգելված են, համապետական ընտրություններ չեն անցկացվում, քաղաքացիները զրկված են մի շարք իրավունքներից)։ Կատարի միջազգային վարկը բարձրացնելու նպատակով Թամիմ բին Համադ Ալ Թանին այստեղ մարզական խոշոր միջոցառումներ է նախաձեռնում, գնել է հանրահայտ Պարի Սեն Ժերմեն ֆուտբոլային ակումբը։
Թամիմ բին Համադ Ալ Թանի | |
Կրթություն՝ | Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա, Հերոու դպրոց և Sherborne International? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունիսի 3, 1980(1980-06-03)[1][2] (43 տարեկան) |
Ծննդավայր | Դոհա, Կատար |
Դինաստիա | Ալտանի |
Քաղաքացիություն | Կատար |
Հայր | Համադ բին Խալիֆա ալ Թանի |
Մայր | Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդ |
Ամուսին | Jawaher bint Hamad Al Thani? |
Զավակներ | Q118696495? |
Պարգևներ | |