Տանզանիայի օրհներգ
From Wikipedia, the free encyclopedia
Աստվա՛ծ, օրհնի՛ր Աֆրիկան (սվահիլի՝ Mungu ibariki Afrika) Տանզանիայի պետական օրհներգն է, որն իրենից ներկայացնում է Էնոխ Սոնտոնգիի՝ Աստվա՛ծ, օրհնի՛ր Աֆրիկան հայտնի երաժշտությունը[1], որի բառերը թարգմանված են սուախիլի լեզվով, հանդիսանում է նաև Հարավային Աֆրիկայի և Զամբիայի օրհներգը՝ բառերը որոշակիորեն փոփոխված։ 1961 թվականին անկախացումից և Զանզիբարին միանալուց հետո 1964 թվականին հաստատվել է որպես Տանգանիկայի օրհներգ։ Առաջին անգամ կատարվել է սվահիլի լեզվով՝ 1961 թվականի դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած արարողության ժամանակ՝ բրիտանական կայսրությունից անկախացումից հետո։
Տանզանիայի օրհներգ | |
---|---|
Տեսակ | օրհներգ |
Բառերի հեղինակ | կոլեկտիվ |
Երգահան | Էնոխ Մանկայի Սոնտոնգա |
Երկիր | Տանզանիա |
Հաստատված | 1964 |
National anthems of Tanzania Վիքիպահեստում |
1998 թվականին երկրի կրթության նախարարության կողմից թողարկվեց մի բանաձև, որում առաջարկել է ազգային օրհներգը երգել որպես Տանզանիայի երիտասարդության շրջանում հայրենասիրության խթանման միջոց[2]։