Տանտիա Տոպի
From Wikipedia, the free encyclopedia
Տանտիա Տոպի (մարաթհի՝ तांत्या टोपे, իրական անունը Ռամչանդրա Փանդուրանգ; ծնվել է մոտ 1814 — 1859 թ. ապրիլի 18-ին։ Հանդիսանում է 1857—1859 թթ. Հնդկական ժողովրդական ապստամբության գլխավոր ղեկավարներից մեկը։
Տանտիա Տոպի | |
---|---|
तांत्या टोपे | |
1814-1859 | |
Ծննդավայր | Մահարաշտրա |
Մահվան վայր | Սիփրի |
Հրամանատարն էր | ապստամբած սիփահիներ |
Մարտեր/ պատերազմներ | Հնդկական ժողովրդական ապստամբություն |
Ծնվել է Մահարաշթրա նահանգի Եոլա գյուղում։ Ազգությամբ մարաթհի է։ Ծագում է փեշվա (հնդկական տիտղոս համապատասխանում է վարչապետի պաշտոնին) Բաջի Ռաո II-ին մտերիմ ընտանիքից։ Եղել է Բաջի Ռաոյի որդու՝ Նանա Սահիբի մանկության ընկերը։
Հնդկական ժողովրդական ապստամբության ընթացքում այն բանից հետո, երբ Կանպուրում ապստամբեց սիփահիների կայազորը, Նանա Սահիբը գլխավորեց ապստամբներին, իսկ Տանտիա Տոպիին նշանակեց զորահրամանատար[1]։ Տոպին լուրջ քայլեր ձեռնարկեց տեղի առաջնորդներին մոբիլիզացնելու և ուղորդելու նպատակով։ Հանդիսանում է Կանպուրի պաշարման ղեկավարներից մեկը[2]։
Անգլիացիների զորքերի կողմից Կանպուրի գրավումից հետո։ 1857 թվականին ղեկավարում է Գվալիորի ապստամբներին և շարժվում դեպի հարավ՝ ամրապնդվում է Կալպի քաղաքում։ Քաղաքից սկսում է լուրջ վնաս հասցնել ապստամբության ճնշման համար ուղարկված անգլիացիներին։ Լակշմի Բայի և այլ ռազմական գործիչների հետ Կալպիում, Կանպուրում և Գվալիորում վարում է պարտիզանական պատերազմ։ Ճկուն խելքը, անգլիացիների դեմ տածած անսահման ատելությունը և հնարամտությունը նրան մեծ փառքի են հասցնում։
1858 թվականի աշնանը փորձ է կատարում ներխուժել Դեկանի սարահարթ և ապստամբություն կազմակերպել, սակայն անհաջողության մատնվելով ստիպված է լինում նահանջել։ 1859 թվականին Գվալիորում ֆյոդալներից մեկի կողմից մատնվում է և հանձնվում է անգլիացիներին։ Ըստ անգլիական դատարանի դատավճռի Տանտիա Տոպին մահապատժի է ենթարկվում։