Տեղաբնիկ ժողովուրդներ
From Wikipedia, the free encyclopedia
Տեղաբնիկ ժողովուրդներ, նաև հայտնի որպես առաջին ժողովուրդներ, աբորիգեն ժողովուրդներ, բնիկ ժողովուրդներ, էթնիկ խումբ, որոնք համարվում են տարածքի բնիկ բնակչությունը ի տարբերություն ժողովուրդների, որոնք տարածքը գրավել են կամ գաղութականացրել։ Խմբերը համարվում են տեղաբնիկ, եթե նրանց ավանդույթները, վաղ մշակույթը համահունչ է տարածքին, որտեղ նրանք ապրում են։ Տեղաբնիկ ժողովուրդները կարող են նաև բնակություն հաստատել այլ տարածքներում կամ քոչվորի կյանքով ապրել, սակայն նրանք պատմականորեն համարվում են հատուկ տեղամասի տեղաբնիկ, որը նրանք ներկայացնում են։ Տեղաբնիկ ազգեր հայտնաբերվել են բնակեցված աշխարհի յուրաքանչյուր կլիմայական գոտում և աշխարհամասում[1][2]։
Տեղաբնիկությունը հաճախ համարվում է անկախության պայմանագրերի գլխավոր նախապայման կամ պետության մեջ հատուկ իրավունքների ձեռք բերման համար համաձայն միջազգային իրավունքի նորմերի[1]։ ՄԱԿ-ը թողարկել է Տեղաբիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիր, որպես ուղեցույց անդամ երկրների ազգային քաղաքականության և մարդու իրավունքերի պաշտպանության, համար, որը ներառում է տեղաբնիկ ժողովուրեդների մշակույթի, ինքնորոշման, լեզվի, աշխատանքի իրավունքի, առողջության, կրթության և բնական ռեսուրսների պահպանության հարցը։ Ներկայումս տեղաբնիկ բնակչության քանակը աշխարհում տատանվում է 220 միլիոնից 350 միլիոն[3]։