Տիխվին
From Wikipedia, the free encyclopedia
Տիխվին (ռուս.՝ Тихвин) , քաղաք (1773 р. թվականից) Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիս-արևմուտքում՝ Լենինգրադի մարզում, որի կազմում ընդգրկված նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Լադոգա լճի ավազանին պատկանող Տիխվինկա գետի ափերին, Սանկտ Պետերբուրգ քաղաքից երկաթգծով 198, ավտոմայրուղով՝ 218 կիլոմետր դեպի արևելք (այդ քաղաքի և այլ բնակավայրերի հետ կապված է նաև ջրուղով)։ Զբաղեցնում է 25,4 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով եղել է 61,2 հազար։ Արդյունաբերական ու մշակութային կենտրոն է և տրանսպորտային հանգույց։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Տիխվին | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Հիմնադրված է | 1383 թ. | ||
Մակերես | 24 կմ² | ||
ԲԾՄ | 50 մետր | ||
Բնակչություն | ▲58 136 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 81367 | ||
Փոստային դասիչ | 187551, 187552, 187553, 187556 և 187557 | ||
Պաշտոնական կայք | gorod.tikhvin.org | ||
| |||
2010 թվականի նոյեմբերի 4-ին Տիխվինին շնորհվել է մարտական փառքի քաղաքի պատվավոր կոչում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում ներդրած մեծ ավանդի համար։
Տիխվինը ռուս նշանավոր կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ծննդավայրն է։
Նախկինում կոչվել է Պրեդտեչենսկի պոգոստ[2], Տիխվինսկի պոսադ[2]։