From Wikipedia, the free encyclopedia
Տիտոիզմ, կոմունիստական գաղափարախոսություն, որը կրում է Հարավսլավիայի առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոյի անունը։ Այս տերմինը նշանակում է հատուկ գաղափարախոսություն, որը ծագել է Տիտոյի և Ստալինի միջև տարաձայնությունների արդյունքում։ Պառակտումն արտահայտվել է 1948 թվականին Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցության կողմից տեղեկատվական բյուրոյի բանաձևի մերժմամբ։ Ի սկզբանե տերմինը օգտագործվում էր Տիտոյի քաղաքական հակառակորդների, առաջին հերթին, պրոստալինի կոմունիստների կողմից՝ բացասական ձևով։ Այժմ նախկին հարավսլավական հանրապետություններում տիտոիզմը դիտվում է որպես տոտալիտարիզմի տեսակ[1]։
Կոմունիստական գաղափարախոսության մյուս տարբերակների ֆոնին տիտոիզմը տարբերվում էր կապիտալիստական երկրների հետ խաղաղ գոյակցության և դեմոսոցիալիստական կողմնակալության կողմնորոշմամբ[2]։
Տիտոիզմը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա. յուրաքանչյուր պետությունում կոմունիզմի հասնելու միջոցները պետք է որոշվեն հենց պետության կողմից (այսինքն՝ Հարավսլավիայի կողմից), այլ ոչ թե արտաքին ուժերի կողմից (այս սկզբունքների տակ ենթադրվում էր Խորհրդային Միությունը)։
Տիտոիզմի երկրորդ կարևոր առանձնահատկությունը դարձել է Էդվարդ Կարդելի մշակած ինքնակառավարվող սոցիալիզմի դոկտրինը։ Այն նախատեսում էր աշխատանքային կոլեկտիվների ինքնակառավարում. կոլեկտիվ աշխատանքի տեսությունը ենթադրում էր, որ ձեռնարկության շահույթի ճակատագրի մասին որոշումը պետք է կայացվի հենց աշխատանքային կոլեկտիվի կողմից։ Դրա համար Խորհրդային գաղափարախոսները Տիտոյին մեղադրում էին տրոցկիզմի և կորպորատիվ գործունեության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.