Տիտուշկաներ
From Wikipedia, the free encyclopedia
Տիտուշկաներ (ուկրաիներեն՝ тітушки, հայերեն՝ սաքուլիկներ), ուժային պրովոկացիաների, ծեծկռտուքների և բռնի ուժի կիրառմամբ այլ ակցիաների ժամանակ գաղտնի կերպով որպես սադրիչ օգտագործվող վարձկան երիտասարդ տղաներին բնութագրող հավաքական տերմին[1][2], որն առաջացել է 2013 թվականի մայիսին Ուկրաինայում[3][4][5][6][7][8][9]։
2013 թվականի վերջին-2014 թվականի սկզբին զանգվածային հակակառավարական բողոքների ժամանակ տերմինի իմաստը լայնացել է՝ տիտուշկաներ են սկսել անվանվել իշխանության կողմից վախեցնելու, ծեծելու և բողոքների ակցիաների ցրման համար բերված վարձկան սադրիչների խմբերին (սովորաբար, սպորտային կազմված ունեքող), քրեական տարրերին և գոպնիկներ[10][11]։
Հետագայում Եվրոմայդանի կողմնակիցները և ուկրաինական մի շարք ԶԼՄ-ների լրագրողներ սկսեցին օգտաոգործել այս բառը ընդհանրապես Եվրոմայդանի և Ուկրաինայի և Եվրամիության ասոցացման պայմանգրի դեմ հանդես եկող բոլոր անձանց[12][13]։
Սկզբնական շրջանում քաղաքական ընդդիմության առաջնորդները սադիրչ «տիտուշկաներ» էին անվանում իրենց դաշնակիցներին՝ իրավապահ մարմինների հետ բախումներ խրախուսող և վարչական շենքերի գրավումներին մասնակցող Եվրոմայդանի ամենառադիկալ ծայրահեղ աջ ակտիվիստների[14]։