Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Տուվալու կղզիներ (անգլ.՝ Tuvalu; մինչև 1975 թվականը՝ Էլլիա կղզիներ (անգլ.՝ Ellice))- կորալյան կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում, Պոլինեզիայում։ կոչվում էին նաև ծովալճակ կղզիներ[1]։
Տուվալու | |
---|---|
Տեսակ | Վիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված |
Երկիր | Տուվալու |
ԲԾՄ | 5 մետր |
Մակերես | 25,63 կմ² |
Ջրլիցի ափին | Խաղաղ օվկիանոս |
Ներառում է 9 կղզիներ[2], 6 ատոլներ Քանի որ ատոլը սովորաբար բաղկացած է ծովալճակը շրջապատող մի քանի կղզիներից, կղզիների և կղզյակների ընդհանուր թիվը հասնում է 124-ի։
Տուվալուի ցամաքային տարածքը կազմում է ընդամենը 25,63 կմ²[3][4],ծովալճակների զբաղեցրած տարածքի մակերեսը 520 կմ²։ Կղզիները տեղակայված են 5 ատոլում (Նանումեա, Նուի, Նուկուլաելաե, Նուկուֆետաու, Ֆունաֆուտի), 3 ցածրադիր կորալային կղզիներում (Նանումանգա, Նիուլակիտա, Նիուտաո) և մեկ ատոլ / ռիֆային կղզում (Վաիտուպու)[5], ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք 595 կմ[6] Արշիպելագի ամենամեծ կղզին (հիմնվելով ցամաքային տարածքի, այլ ոչ թե ծովալճակի ջրային մակերեսի վրա) Վաիտուպու ատոլն է (5,60 կմ2), իսկ ամենափոքրը՝ Նիուլակիտա (0,4 կմ2)[7]։ Բոլոր կղզիները ցածրադիր են, իսկ ատոլները հիմնականում բաղկացած են մի քանի կղզիներից կամ մոտուից։ Երկրի ամենաբարձր կետը հասնում է ընդամենը 5 մ-ի[4]։
Տուվալուի ամենահյուսիսային կղզին Նանումեա ատոլն է, իսկ ամենահարավայինը՝ Նիուլակիտան։ Արշիպելագի երկու կղզիների միջև ամենափոքր հեռավորությունը 67 կմ է (Նուկուֆետաու/Վաիտուպու), իսկ ամենամեծը ՝ 172 կմ (Նուի/Վաիտուպու)[8]։
№ | Օղակղզի/Կղզի | Հիմնական բնակավայր | Տարածք (կմ²) |
Ընդհանուր տարածք (կմ²) |
Բնակչություն մարդ (2002) |
Կղզյակների
թիվ |
Բնակավայրերի թիվ | Կոորդինատներ |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ատոլներ | ||||||||
1 | Ֆունաֆուտի | Վայակու | 2,79 | 277 | 4 492 | 30 | 9 | 8°31′ հվ. լ. 179°13′ ավ. ե.HGЯO |
2 | Նանումեա | Լոլուա | 3,87 | 22 | 664 | 5 | 2 | 05°41′ հվ. լ. 176°09′ ավ. ե.HGЯO |
3 | Նուի | Տանրակե | 2,83 | 17 | 548 | 21 | 4 | 07°13′29″ հվ. լ. 177°09′37″ ավ. ե.HGЯO |
4 | Նուկուֆետաու | Սավավ | 2,99 | 145 | 586 | 33 | 2 | 08°00′ հվ. լ. 178°22′ ավ. ե.HGЯO |
5 | Նուկուլաելաե | Ֆանագուա | 1,82 | 43 | 393 | 15 | 2 | 09°22′52″ հվ. լ. 179°51′08″ ավ. ե.HGЯO |
6 | Վաիտուպու | Ասաու | 5,60 | 10 | 1 591 | 9 | 7 | 07°28′ հվ. լ. 178°41′ ավ. ե.HGЯO |
Կղզիներ | ||||||||
7 | Նանումանգա | Տոնգա | 2,78 | 2,78 | 589 | 51) | 2 | 06°20′ հվ. լ. 176°25′ ավ. ե.HGЯO |
8 | Նիուլակիտա | 0,42 | 0,42 | 35 | 1 | 1 | 10°45′ հվ. լ. 179°30′ ավ. ե.HGЯO | |
9 | Նիուտաո | Կուլիա | 2,53 | 2,53 | 663 | 41) | 2 | 06°06′ հվ. լ. 177°16′ ավ. ե.HGЯO |
Տուվալու | Վայակու | 25,63 | 520 | 9 561 | 124 | 34 | ||
1) Հիմնական կղզիները գումարած կղզիները փակ ծովալճակում |
Վարչականորեն Տուվալուն բաժանված է 7 կղզու (Նանումեա, Նիուտաո, Նանումանգա, Նուի, Վաիտուպու, Նուկուլաելաե և Նուկուֆետաու) և 1 քաղաքային խորհրդի (Ֆունաֆուտի)։
Բնակչությունը ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների կազմում էր 9 561 մարդ։ Բնակեցված են առնվազն 11 կղզիներ, այդ թվում՝ ատոլներից յուրաքանչյուրի ամենամեծ կղզիները և երկու կղզիներ, որոնք մտնում են Ֆունաֆուտի ատոլի մեջ։ Ինը կղզիներից ամենափոքրը՝ Նիուլակիտան, անմարդաբնակ էր, մինչև Նիուտաո կղզուց վերաբնակիչները ժամանեցին այնտեղ 1949 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.