![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/A_Streetcar_Named_Desire_%25281951%2529.jpg/640px-A_Streetcar_Named_Desire_%25281951%2529.jpg&w=640&q=50)
Տրամվայ «Ցանկություն» (ֆիլմ, 1951)
From Wikipedia, the free encyclopedia
Տրամվայ «Ցանկություն» (անգլ.՝ A Streetcar Named Desire, բառացի թարգմանությունը՝ «Տրամվայրը, որ կոչվում էր «Ցանկություն»[11]), 1951 թվականի դրամատիկական գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Էլիա Կազանը դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի համանուն պիեսի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարում են Վիվիեն Լին ու Մառլոն Բրանդոն։
Տրամվայ «Ցանկություն» անգլ.՝ A Streetcar Named Desire | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2][3][…] |
Հիմք | Տրամվայ «Ցանկություն» |
Թվական | 1951, սեպտեմբերի 9, 1951[4], սեպտեմբերի 18, 1951[4], սեպտեմբերի 19, 1951[4], հոկտեմբերի 19, 1951[4] և դեկտեմբերի 1, 1951[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էլիա Կազան[2][5][3][…] |
Պրոդյուսեր | Charles K. Feldman? |
Սցենարի հեղինակ | Թենեսի Ուիլյամս և Oscar Saul? |
Դերակատարներ | Վիվիեն Լի[2][5][6][…], Մառլոն Բրանդո[2][5][6][…], Քիմ Հանթեր[2][5][6][…], Կարլ Մոլդեն[2][6][7][…], Nick Dennis?[6][8], Ռիչարդ Գարիք[6][8], Ռուդի Բոնդ[6][8], Չարլզ Վագենհեյմ[9], Peg Hillias?, Wright King?, Միկի Քան և Marietta Canty? |
Օպերատոր | Հարի Սթրադլինգ ավագ |
Երաժշտություն | Ալեքս Նորթ |
Մոնտաժ | Դևիդ Վեյսբարթ |
Պատմվածքի վայր | Օռլեան շրջան |
Նկարահանման վայր | Օռլեան շրջան |
Կինոընկերություն | Warner Bros. և Warner Bros. Pictures |
Տևողություն | 120 րոպե |
Բյուջե | 1 800 000 $[10] |
Շահույթ | 8 000 000 $[10] |
![]() |
Կինոյի ժամանակակից պատմաբանները «Տրամվայ «Ցանկություն» ֆիլմը ճանաչել են դասական, և այն պարբերաբար ներառվում է պատմության լավագույն կինոնկարների ցանկերում, այդ թվում՝ Ամերիկյան կինոակադեմիայի և IMDB կայքի կողմից, որտեղ ֆիլմն ընդգրկվել է լավագույն 250 կինոնկարների շարքում[12]։ Ամերիկյան կինոակադեմիան Կազանի ֆիլմը ներկայացրել է «Օսկարի» տասներկու անվանակարգերում, որոնցից չորսում այն հաղթել է։
Բլանշ Դյուբուայի դերը, ինչպես հետագայում խոստովանել է Վիվիեն Լին[13], նրան տարել է խենթության և երկբևեռ աֆեկտիվ սուր խանգարման, որն անուղղակիորեն նպաստել է 53 տարեկանում նրա կյանքից հեռանալուն։ 1995 թվականին նկարահանվել է ֆիլմի ռեմեյքը։