Տրիպոլիի կոմսություն
From Wikipedia, the free encyclopedia
Տրիպոլիի կոմսություն (լատին․՝ Comitatus Tripolitanus) միջնադարյան պետություն ժամանակակից Լիբանանի տարածքում 1109-1289 թվականներին։ Հիմնադրել է Բերտրան Թուլուզցին 1098 թվականին՝ խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ։ Երկիրը կառավարել են ֆրանսիական ծագում ունեցող Թուլուզի և այլ ազնվական տոհմեր, ինչպես նաև՝ հարևան Անտիոքի դքսության իշխանները։ Տարածքը կազմել է առավելագույնը 8 000 քառ. կմ՝ զբաղեցնելով հյուսիսային Լիբանանը և արևմտյան Սիրիայի հատվածները[1][2]։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Տարտուս (1102-1109) Տրիպոլի (1109-1289) | |||
Լեզու | Լատիներեն, ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, արաբերեն | |||
Կրոն | քրիստոնեություն, իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Կոմս | |||
Պատմություն | ||||
- 1102 | Կազմավորում | |||
- 1137 | Մոնֆերանի կորուստ | |||
- 1111 | Շայզարի ճակատամարտ | |||
- 1119 | Հաբի ճակատամարտ | |||
- 1125 | Ազազի ճակատամարտ | |||
- 1170 | խոշոր երկրաշարժ | |||
- 1289 | անկում |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Տարտուս քաղաքը։ 7 տարի անց՝ 1109 թվականին, կենտրոնը տեղաոխվում է ծովափնյա բերդաքաղաք Տրիպոլի։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Սելջուկյան սուլթանությունը, ներառել է Միջերկրական ծովի առափնյա այն հատվածը, որն ընկած է եղել Երուսաղեմի թագավորության և Անտիոքի դքսության միջև՝ ժամանակ առ ժամանակ կախվածության մեջ ընկնելով նրանցից։
Տրիպոլիի կոմսությունը վերջին՝ չորրորդ խաչակրաց պետությունն էր, որը հիմնադրվել էր առաջին խաչակրաց արշավանքից հետո[1]։ Այն թեև կոչվում էր իշխանություն, սակայն վասալական կախման մեջ չէր գտնվում որևէ թագավորությունից կամ կայսրութունից։ Նրա բնակչության հիմնական մասը կազմել էին քրիստոնեադավան արաբները, ասորիները և հույները։
Տրիպոլիի առաջին կոմսը Երուսաղեմի թագավոր Բալդուին I-ի վասալն էր։ Այդ ժամանակից սկսած կոմսության կառավարումը ժառանգության սկզբունքով չէր որոշվում, այլ գործոններով, որոնցից էր ռազմական հզորությունը (արտաքին և քաղաքացիական պատերազմ), շնորհալիությունը և հաղթահարելու ունակությունը։ 1289 թվականին Տրիպոլիի կոսմությունը ընկավ Եգիպտոսի մամլուքների սուլթան Կալաունի ձեռքով[1]։