Ցիլինդր (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Ցիլինդր» (անգլ.՝ Top Hat), երաժշտական կատակերգություն, որը նկարահանվել է 1935 թվականին՝ ռեժիսոր Մարկ Սենդրիչի կողմից։ Այն Ֆրեդ Ասթերի և Ջինջեր Ռոջերսի չորրորդ համատեղ ֆիլմն է, որտեղ նրանք կատարել են գլխավոր դերերը[6]։ 1990 թվականին Կոնգրեսի գրադարանը «Ցիլինդր» ֆիլմը ներառեց Ֆիլմերի ազգային գրանցամատյանում։ ԽՍՀՄ-ում ֆիլմը երբեք չի ցուցադրվել։
Արագ փաստեր Ցիլինդրանգլ.՝ Top Hat, Երկիր ...
Ցիլինդր անգլ.՝ Top Hat | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և երաժշտական ֆիլմ[1] |
Թվական | 1935, օգոստոսի 12, 1935[2], օգոստոսի 30, 1935[2], սեպտեմբերի 6, 1935[2] և փետրվարի 10, 1936[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Mark Sandrich?[1][3][4] |
Պրոդյուսեր | Պանդրո Ս․ Բերման |
Սցենարի հեղինակ | Allan Scott? և Dwight Taylor? |
Դերակատարներ | Ջինջեր Ռոջերս[3][4][5], Ֆրեդ Ասթեր[3][4][5], Erik Rhodes?[4][5], Էրիկ Բլոր[4][5], Էդվարդ Էվերեթ Հորթոն[3][4][5], Helen Broderick?[3][4][5], Լյուսիլ Բոլլ[4][5], Դենիս Օ'Քիֆ[4][5], Ջինո Կոռադո[4][5], Թոմ Ռիքեթս[4][5] և Լեոնարդ Մադի |
Օպերատոր | David Abel? |
Երաժշտություն | Իրվինգ Բեռլին |
Մոնտաժ | William Hamilton? |
Պատմվածքի վայր | Լոնդոն և Վենետիկ |
Կինոընկերություն | RKO Pictures |
Տևողություն | 101 րոպե |
Բյուջե | 609 000 $ |
Top Hat Վիքիպահեստում |
Փակել
Ֆիլմում առաջին անգամ հնչել է հանրահայտ «Cheek to cheek» երգը, որը դարձել է ամերիկյան կինեմատոգրաֆի միջպատերազմյան խորհրդանիշներից մեկը։ Այս երգի դրվագը բազմիցս մեջբերվել է հետագա կինոնկարներում, այդ թվում՝ «Կահիրեի ծիրանագույն վարդը» (1985) և «Կանաչ մղոն» (1999) ֆիլմերում։
Ֆիլմի անվանումը տրվել է Ֆրեդ Ասթերի գլխավոր պարային համարներից մեկով[6]։