Ցուգի կանտոն
From Wikipedia, the free encyclopedia
Ցուգի կանտոն (գերմ.՝ Zug, ֆր.՝ Zoug, իտալ.՝ Zugo, ռոմանշ.՝ Zug, լատին․՝ Tugium), գերմանախոս կանտոն Շվեյցարիայի Համադաշնությունում։ Գտնվում է Կենտրոնական Շվեյցարիայում։ Վարչական կենտրոնը Ցուգ քաղաքն է, որի անունով էլ կոչվել է կանտոնը։ Զբաղեցնում է 239 քառակուսի կիլոմետր տարածք (Շվեյցարիայի ամենափոքր կանտոններից է)։ Վարչական շրջանների բաժանված չէ, իր կազմում ունի միայն տասնմեկ համայնք։ Բնակչության խտության ցուցանիշով առաջիններից մեկն է երկրում. տեղի իշխանությունների վարած ցածր հարկադրույքների քաղաքականությունը շատերին է հրապուրում այստեղ[2]։ Ընդ որում՝ մեծ թիվ են կազմում նաև օտարերկրացիները. 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կանտոնում ապրում էր 125,421 մարդ, որոնց մոտավորապես 26 տոկոսը օտարերկրացիներ էին։ Վերջիններիս թիվը մեծ է հատկապես Վալխվիլում (33.2%), Ցուգ քաղաքում (31.7%), Բաարում (28.1%), համեմատագար փոքր է Մենցինգենում (18.9%) և Հյունենբերգում (16.5%)[3]:
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մասն է | Կենտրոնական Շվեյցարիա | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Ցուգ (քաղաք) | ||||
Ամենաբարձր կետ | Wildspitz? | ||||
ԲԾՄ | 425 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Cantonal Council of Zug? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | 126 837 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 238,73 կմ² | ||||
Հիմնադրված է | 1352 թ. | ||||
Սահմանակցում է | Լյուցերն, Արգաու, Ցյուրիխ և Շվից | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-ZG | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZG | ||||
zg.ch(գերմ.) | |||||
Վարչական այս ոչ մեծ միավորը հաստատուն տեղ է գրավել նաև շվեյցարական ամենահարուստ կանտոնների շարքում։
Դավանանքի տեսակետից կաթոլիկներն այս կանտոնում երեք և ավելի անգամ գերազանցում են բողոքականներին՝ կազմելով բնակչության 62%-ը՝ բողոքականների 18%-ի դիմաց[4]։
Ցուգի կանտոնը Շվեյցարիայի Համադաշնության հիմնադիր ութ կանտոններից մեկն է. Համադաշնությանը միացել է 1352 թվականին։