![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dc/S%25C4%2599kowa%252C_ko%25C5%259Bci%25C3%25B3%25C5%2582_pw._%25C5%259Bw._Filipa_i_Jakuba_%25281%2529.jpg/640px-S%25C4%2599kowa%252C_ko%25C5%259Bci%25C3%25B3%25C5%2582_pw._%25C5%259Bw._Filipa_i_Jakuba_%25281%2529.jpg&w=640&q=50)
Փայտե եկեղեցիներ Փոքր Լեհաստանի հարավում
From Wikipedia, the free encyclopedia
Փոքր Լեհաստանի հարավի փայտե եկեղեցիներ, պատմականորեն արժեքավոր և ճարտարապետության տեսակետից հետաքրքիր փայտե եկեղեցիներ, որոնք գտնվում են Մալոպոլյան վոյեվոդության հարավում և արևելքում (Գորլիցա, Նովիյ Տարգ և Բոխնյա քաղաքների մոտ) և Պոդկարպատյան վոյեվոդությունում (Բժոզուվի մոտ)։
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ճարտարապետական անսամբլ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Lesser Poland Voivodeship? |
Կազմված է | Սուրբ Միքայել Հրեշտակապետ եկեղեցի, Բինարովա, Բոլոր սրբերի եկեղեցի (Բլիզնե), Սուրբ Գաբրիել հրեշտակի եկեղեցի Դեբնոյում, Ենթադրյալ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Սուրբ Լեոնարդ եկեղեցի, Լիպնիցա Մուրովանա և Սուրբ Փիլիպոս-Հակոբոս եկեղեցի, Սեկովա |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն |
Շինանյութ | փայտ |
![]() | |
![]() | |
![]() | |
szlak.wrotamalopolski.pl |
Եկեղեցիների մեծ մասը կառուցված է մեծ գերաններով և ներկայացնում է գոթիկայից մինչև վերածնունդ, բարոկկո և ավելի ժամանակակից ճարտարապետական ոճեր։ Որոշ շինությունների ոճի վրա ազդեցություն է թողել հունակաթոլիկ և ուղղափառ մշակութային տարածության մոտ լինելը. դրանցից շատերն ունեն գմբեթների առանձնահատուկ տեսք և կառուցված են հունական խաչի տեսքով։
Ամենահին կառույցները կառուցվել են 14-րդ դարում (ամենահինը համարվում է 1388 թվականին կառուցված Խաչուվի եկեղեցին)։ Եկեղեցիները լավ վիճակում պահպանվել են մինչև մեր օրերը և նորվեգիական հիմնակմախքային եկեղեցիներից հետո հանդիսանում են Եվրոպայում՝ տարիքով երկրորդ փայտե եկեղեցիների կուտակումներ։
Քանի որ եկեղեցիները մեծ պատմական արժեքներ են ներկայացնում, դրանց մի մասը 2003 թվականի հուլիսի 3-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։ Եկեղեցիների մեծ մասը մտնում է Մալոպոլյան վոյեվոդության զբոսաշրջային երթուղու մեջ։