երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Փրինս Ռոջերս Նելսոն (հունիսի 7, 1958[2][2][3][…], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[4] - ապրիլի 21, 2016[5][6][7][…], Chanhassen[8]), ամերիկացի երաժիշտ, երգիչ, վիրտուոզ կիթառահար (33-րդ հորիզոնական Rolling Stone ամսագրի ցանկում[20]), երգերի հեղինակ, երգահան, պրոդյուսեր, դերասան, ռեժիսոր։ Երկար ժամանակ հանդես է եկել «Փրինս» կեղծանվան տակ, բայց օգտագործել է նաև այլ կեղծանուններ։
Ամբողջ աշխարհում վաճառվել են նրա ալբոմների մոտ 100 միլիոն պատճեններ։ Նա 7 «Գրեմմի», «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակ ունի։ 2004 թվականին Փրինսի անունը ներառվել է Ռոքնռոլի փառքի սրահ։
Երիտասարդ տարիքում սիրում էր Ջեյմս Բրաունի, Սլայ Սթոունի, Ջորջ Քլինթոնի և Ջիմի Հենդրիքսի ձայնագրություններով։ 1977 թվականին մտել է 94 East խմբի կազմի մեջ։ Փրինսի ձայնագրած դեմոն լսել է տեղի բիզնեսմեն Օուեն Հասնին և օգնել նրան պայմանագիր կնքել Warner Bros. Records լեյբլի հետ։ 1978 թվականին թողարկվել է Փրինսի For You դեբյուտային ալբոմը, որի բոլոր երգերը նա ինքնուրույն է արտադրել, գրել և կատարել։
Փրինսի վաղ աշխատանքները հեղափոխական էին ռիթմ ընդ բլյուզի համար։ Նրանից հետո ռիթմ ընդ բլյուզի բաժանումը երկու ուղղությունների վրա՝ լիրիկ սոուլի և պարային փանքի, կորցրել է արդիականությունը։ Նրա յուրաքանչյուր կոմպոզիցիան իրենից ներկայացնում է այդ ուղղությունների օրիգինալ սինտեզ։ Այդ գծերը արտահայտվել են արտիստի երկրորդ «Prince» ալբոմում, որը ներառում էր իր «I Wanna Be Your Lover» առաջին հիթը։ Dirty Mind ալբոմը մեծ աղմուկ է առաջացրել իր պրովոկացիոն տեքստերի պատճառով[21]։ Շշուկներ են սկսել նրա ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման մասին[22], որոնք Փրինսը ամրապնդում էր «Controversy» կոմպոզիցիայի տեքստով։
Մի քանի տարիների ընթացքում Փրինսը հարաբերությունների մեջ է նկատվել մի քանի աստղերի հետ՝ Քիմ Բեյսինգերի, Մադոննայի, Վենիթիի, Շեյլոյի, Կարմեն Էլեկտրոյի, Սյուզանա Հոֆսի և Աննա Ֆանտաստիկի։
Փրինսը նշանադրվել էր Սյուզանա Մելվոինի հետ 1985 թվականին։ 37 տարեկանում նա ամուսնացել է 22-ամյա պարուհի և բեք վոկալիստ Մայթ Գարսիայի հետ։ 1996 թվականի հոկտեմբերի 16-ին նրանք որդի են ունեցել, ով մի շաբաթ անց մահացել է։ Փրինսը և Մեյթը ամուսնալուծվել են 1999 թվականին։
2001 թվականին Փրինսը նորից ամուսնացել է Մանուելա Տեստոլինիի հետ։ Նրանք ամուսնալուծվել են 2006 թվականի մայիսին։
2013 թվականի մարտի 28-ին Փրինսը դարձել է Եհովայի վկա։ Նա սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը իր ընկերոջ՝ Լարի Գրեհեմի հետ, ով նույնպես դարձել է Եհովայի վկա 1975 թվականին[23]։ Փրինսը Եհովայի վկա է մնացել մինչև կյանքի վերջ[24][25][26][27][28][29][30]։
2016 թվականի ապրիլի 15-ին Փրինսը հոսպիտալացվել է Ատլանտայի համերգներից հետո[31][32]։ Փրինսի ներկայացուցիչները նշել են, որ նա պայքարում է գրիպի դեմ։ 2016 թվականի ապրիլի 21-ին Փրինսը մահացել է Մինեսոտայում՝ Փեյսլի Պարկ կալվածքում։ Մահվան պատճառ է անվանվել ֆենտանիլի վերադոզավորումը, որը նա ընդունում էր ծանր ցավերի պատճառով[33][34][35]։
2015 թվականի դեկտեմբերին ախտորոշվել է, որ նրա մոտ ՁԻԱՀ է զարգացել[36]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.