Քաջառու
գետ ՀՀ Արարատի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Քաջառու, Դարբանդ, գետ Հայաստանի Արարատի մարզում` Ազատի վտակներից։ Սկիզբ է առնում Գեղասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերի 3100-3300 մ բարձրություններից, հոսում հարավարևմտյան ուղղությամբ ու Գառնի գյուղից 13-15 կմ հարավ-արևելք միախառնվում է Ազատին` ծովի մակարդակից 1675 մ բարձրության վրա։ Ակունքի աշխարհագրական կոորդինատներն են հս.լ.40°06՛29՛՛ արլ.ե. 44°59՛52՛՛, գետաբերանինը՝ հս.լ.40°03՛29՛՛ արլ.ե. 44°52՛46՛՛։ Գետի երկարությունը 15-20 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 20-35 կմ²։ Ջրի միջին տարեկան ծախսը 0.5-2.5 մ³/վ է։ Սնումը հիմնականում հալոցքային և ստորերկրյա է[1][2]։
Արագ փաստեր Քաջառու, Բնութագիր ...
Քաջառու | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 17 կմ |
Ավազանի մակերես | 25 կմ² |
Ջրի ծախս | 1,5 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Գեղասար |
Գետաբերանի տեղակայում | Միլի |
Կոորդինատներ | 40°03′46″ հս․. լ. 44°35′43″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արարատի մարզ |
Փակել