Քարոն (դիցաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Քարոն (հին հունարեն՝ Χάρων - «պայծառ»), հին հունական դիցաբանությունում[1] մահացածների հոգիների տեղափոխողը[2]՝ Ստիքս գետով դեպի Հադեսի թագավորություն։ Նիքսի և Էրեբոսի որդին[3]։ Թանատոսի (Մահվան), մոյրաների (ըստ Հեսիոդոսի), Նեմեսիսի, Էրինիների, Հիպնոսի և Նիքսի մյուս զավակների եղբայրը։ Պատկերվում էր որպես մռայլ ծերունի՝ ցնցոտիներով։ Քարոնը տեղափոխում էր մահացածներին ստորերկրյա գետերով, ինչի դիմաց որպես վարձատրություն վերցնում էր մանրադրամ, որը համաձայն ծիսակարգի դրվում էր հանգուցյալի լեզվի տակ։ Նա տեղափոխում էր միայն այն մահացածներին, որոնց հոգիները հանգիստ էին գտել իրենց գերեզմաններում։ Միայն Պերսեփոնեի այգուց պոկած ոսկե ճյուղն էր կենդանի մարդկանց համար ճանապարհ բացում դեպի մահվան թագավորություն։ Քարոնը ոչ մի հանգուցյալի հետ չէր վերադարձնում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարոն (այլ կիրառումներ)
Քարոն | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված և մահվան աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Հունական գրաձև | հին հունարեն՝ Χάρων |
Զբաղմունք | Հանգուցյալների հոգիների տեղափոխում՝ Ստիքս գետով |
Հայր | Էրեբոս |
Մայր | Նիքս |
Եղբայր | Հիպնոս |
Ատրիբուտներ | նավակ |
Charon Վիքիպահեստում |