![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Kurud_k%25C9%2599ndi.jpg/640px-Kurud_k%25C9%2599ndi.jpg&w=640&q=50)
Քարուտ (Սյունիքի մարզ)
գյուղ ՀՀ Սյունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Քարուտ (նախկին անվանումը՝ Քյուրուտ), կիսալքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Քաջարան քաղաքից մոտ 10 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա, Գեղի գետի ձախակողմյան Կահուրդ վտակի ձորահովտում։ Վերանվանվել է Քարուտ 2006 թ.-ի հուլիսի 4-ին[1]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարուտ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Քարուտ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | ՍյունիքիՍյունիքի մարզ|Սյունիքի | |
Այլ անվանումներ | Կահուրդ, Քյուրուտ | |
ԲԾՄ | 1950 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 0 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | քարուտեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փակել
Նախկինում Քյուրուտ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։