Քարվաճառի ազատագրում
Արցախյան ազատամարտի ռազմագործողություն / From Wikipedia, the free encyclopedia
Քարվաճառի ազատագրում, Արցախյան ազատամարտի շրջանակներում Արցախի պաշտպանության բանակի իրականացրած ռազմագործողություն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի, որն իրականացվել է 1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 2-ը[1][2][3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարվաճառ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Թվական, Վայր ...
Արցախյան ազատամարտ | |||||||||
Քարվաճառի ազատագրում | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Արցախի Հանրապետություն[1] Հայաստան[1] |
Ադրբեջանի Հանրապետություն[1] | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Գուրգեն Դալիբալթայան (արևմտյան ուղղություն)[1], Հրաչ Անդրեսյան (արևմտյան ուղղություն)[1], Մոնթե Մելքոնյան (Մարտակերտի ուղղություն)[1], Յուրի Խաչատուրով (Բերձորի ուղղություն)[1], |
Սուրաթ Հուսեյնով, Շամիլ Ասքյարով, Խան, |
Փակել
Այս ռազմագործողությունը համարվում է Արցախյան ազատամարտի բեկումնային և վճոռորոշ ճակատամարտերից մեկը[1][3][4]։
Քարվաճառի ազատագրման գործողության արդյունքում Արցախի Հանրապետության կենտրոնական մասը (նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը), որը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության ներքո, ցամաքային երկրորդ կապն ապահովվեց Հայաստանի Հանրապետության հետ, մասնավորապես Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի հետ[5]։