Քեթլին Լոնսդեյլ
From Wikipedia, the free encyclopedia
Քեթլին Լոնսդեյլ (անգլ.՝ Kathleen Lonsdale, ծննդյամբ Յարդլի (անգլ.՝ Yardley), հունվարի 28, 1903(1903-01-28)[1][2][3], Նյուբրիջ, Քիլդեր կոմսություն, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 1, 1971(1971-04-01)[1][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), իռլանդացի բյուրեղագետ, եղել է ռենտգենյան բյուրեղագիտության ոլորտի առաջին հետազոտողներից մեկը, զբաղվել է տարբեր օրգանական և անօրգանական մոլեկուլների տարածական փոխդասավորության ուսումնասիրությամբ։ 1929 թվականին նա ռենտգենյան դիֆրակցիոն մեթոդներով ուսումնասիրելով հեքսամեթիլբենզոլի կառուցվածքը, ապացուցել է, որ բենզոլային օղակը հարթ է[6]։ Նա առաջինն էր, ով 1931 թվականին օգտագործեց Ֆուրիեի փոխակերպումը՝ հեքսաքլորոբենզոլի կառուցվածքը մեկնաբանելու համար։ Իր կարիերայի ընթացքում Քեթլին Լոնսդեյլը մի քանի հարցերի վերաբերյալ առաջինն է արդյունքների հասել կին գիտնականների շրջանում, եղել է Թագավորական ընկերության անդամ ընտրված առաջին երկու կանանցից մեկը (Մարջորի Սթիվենսոնի հետ միասին)[7], Լոնդոնի համալսարանական քոլեջի առաջին կին պրոֆեսորը, Բյուրեղագիտության միջազգային միության առաջին կին նախագահը և Գիտության բրիտանական ասոցիացիայի առաջին կին նախագահը[8][9][10][11][12][13][14]։
Քեթլին Լոնսդեյլ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1903(1903-01-28)[1][2][3] Նյուբրիջ, Քիլդեր կոմսություն, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 1, 1971(1971-04-01)[1][3] (68 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն բնական մահով |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | քիմիկոս, բյուրեղագիր, ճարտարագետ և հակապատերազմային ակտիվիստ |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի համալսարանի քոլեջ, Թագավորական ինստիտուտ և Լիդսի համալսարան |
Գործունեության ոլորտ | բյուրեղագիտություն[4] |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Ատոմային գիտնականների ասոցիացիա և Կանանց ինժեներական ընկերություն |
Ալմա մատեր | Լոնդոնի համալսարանի քոլեջ, Բեդֆորդ քոլեջ, Վուդֆորդի շրջանի աղջիկների ավագ դպրոց, Իլֆորդ կոմսության ավագ դպրոց և Լոնդոնի համալսարանի Հոլոուեյ Թագավորական քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Ուիլյամ Հենրի Բրեգ |
Եղել է գիտական ղեկավար | Մայք Գլեյզեր |
Պարգևներ | |
Kathleen Lonsdale Վիքիպահեստում |