From Wikipedia, the free encyclopedia
Քեթրին Մեդոքս Բրաուն (անգլ.՝ Catherine Madox Brown Hueffer, նոյեմբերի 11, 1850[1][2] կամ 1850[3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 3, 1927[4]), առավել հայտնի է որպես Քեթի, Ֆորդ Մեդոքս Բրաունի և Էմմա Հիլլի առաջին զավակը, Պրեռաֆայելիտներին առնչվող նկարչուհի և բնորդուհի։ Ամուսնացել է գրող Ֆրենսիս Հյուֆերի հետ։
Քեթրին Մեդոքս Բրաուն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1850[1][2] կամ 1850[3] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 3, 1927[4] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | Պրեռաֆայելիտներ |
Ներշնչվել է | Ֆորդ Մեդոքս Բրաուն |
Հայր | Ֆորդ Մեդոքս Բրաուն[3] |
Մայր | Էմմա Հիլլ[3] |
Ամուսին | Ֆրենսիս Հյուֆեր և Ֆրենսիս Հյուֆեր |
Զավակներ | Ֆորդ Մեդոքս Ֆորդ, Օլիվեր Մեդոքս Հյուֆեր և Juliet Soskice?[3] |
Catherine Madox Brown Վիքիպահեստում |
Ծնվել է 1850 թվականին նոյեմբերի 11-ին, Լոնդոնում, Ֆորդ Մեդոքս Բրաունի և Էմմա Մաթիլդա Հիլլի ընտանիքում։ Քեթրինն անվանակոչվել է Էմմայի մոր պատվին[5]։ Էմման և Քեթրինը որպես մայր և երեխա կեցվածք են ընդունել «Սիրունիկ գառնուկներ» նկարի համար[6]։ Քեթրինի ծնողներն ամուսնացել են 1853 թվականին։
Քեթրինն ամուսնացել է Ֆրենսիս Հյուֆերի հետ 1872 թվականի սեպտեմբերի 3-ին։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Ֆորդ Մեդոքս Ֆորդը 1873 թվականին և Օլիվեր Մեդոքս Հյուֆերը, երկուսն էլ դարձել են գրող։ Նրանց դուստրը՝ Ջուլիետ Քեթրին Էմման, ամուսնացել է ռուս հեղափոխական լրագրող Դավիթ Սոսկիսի հետ, որից ունեցել է որդի՝ Ֆրանկ Սոսկիսը, որը դարձել է իրավաբան։
Էմման 1890 թվականին սեպտեմբերին իր մահից հետո Քեթրինին է թողել իր ողջ ժառանգությունը[7]։ Ֆրենսիս Հյուֆերը մահացել է 1899 թվականի հունվարին[8]։
Քեթրինն սկսել է նկարել իր խորթ քրոջ՝ Լյուսի Մեդոքս Բրաունի հետ՝ որպես մոդել և օգնական աշխատելով իրենց հոր մոտ։ Մյուս կին Պրեռաֆայելիտների՝ Ջորջիանա Բըրն-Ջոնսի, Թոմաս Սեդոնի քրոջ և Մարիա Սպարտալի Սթիլմանի հետ դասեր է ստացել նույն ստուդիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.