Քվազիարբանյակ
From Wikipedia, the free encyclopedia
Քվազիարբանյակ կամ Կեղծ արբանյակ, մարմին է առանձնահատուկ ուղեծրով (1:1 ուղեծրային ռեզոնանս) մոլորակի հանդեպ, երբ մարմինը մնում է մոլորակին մոտ շատ ուղեծրի պարբերությունների ընթացքում։
Քվազիարբանյակի պտույտը իր ուղեծրով Արեգակի շուրջ պտտվում է ճիշտ այնքան ժամանակում որքան և մոլորակը, բայց այն ունի այլ էքսցենտրիսիտետ (սովորաբար ավելի մեծ), ինչպես պատկերված է նկարում։ Երբ որ դիտվում է մոլորակից քվազիարբանյակը դանդաղ շարժվում է ձգված ուղեծրով, հակադարձ պտույտի ուղղությամբ։
Ի տարբերություն իրական արբանյակների, քվազիարբանյակի ուղեծիրը ընկած է մոլորակի Հիլի գնդից դուրս, և անկայուն է։ Ժամանակի ընթացքում այն ձգտում է փոխվելու այլ ռեզոնանսայի ուղեծրի, երբ նրանք այլևս չեն մնա մոլորակի անմիջական մոտակայքում, ապա հետո հնարավոր է կվերադառնան քվազիարբանյակի ուղեծրին։
Մոլորակի հետ 1:1 ռեզոնանսային ուղեծրերի այլ տեսակներ են պայտաձև ուղեծիրը և շերեփուկ-ուղեծիրը (Լագրանժի կետերի շուրջ), սակայն այս ուղեծրերում գտնվող մարմինները չեն մնում մոլորակի լայնության հարևանությամբ բավարար քանակով պտույտների ընթացքում աստղի շուրջ։ Պայտաձև ուղեծիր ունեցող մարմինները ժամանակ առ ժամանակ անցնում են համեմատաբար կարճ տևողությամբ քվազիարբանյակի ուղեծրերի[1]։ Այսպիսի մարմնի օրինակ է 2002 AA29: