«Քրիստոսի չարչարանքները» (անգլ.՝ The Passion of the Christ), 2004 թվականին նկարահանված ֆիլմ, որի ռեժիսորը Մել Գիբսոնն է, իսկ գլխավոր դերակատարը՝ Ջեյմս Կևիզելը։
Արագ փաստեր Երկիր, Ժանր ...
|
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | դրամա, կենսագրական ֆիլմ, պատմական ֆիլմ և քրիստոնեական գեղարվեստական ստեղծագործություն |
---|
Հիմք | Passion? և The Dolorous Passion of Our Lord Jesus Christ? |
---|
Թվական | փետրվարի 25, 2004[2], ապրիլի 2, 2004[3], մարտի 18, 2004[4], մարտի 5, 2004[5] և 2004 |
---|
Լեզու | արամեերեն[6], լատիներեն[6] և եբրայերեն[6] |
---|
Ռեժիսոր | Մել Գիբսոն |
---|
Պրոդյուսեր | Մել Գիբսոն, Բրյուս Դևի և Ստիվեն Մակիվիտի |
---|
Սցենարի հեղինակ | Benedict Fitzgerald?, William Fulco? և Մել Գիբսոն |
---|
Դերակատարներ | Ջեյմս Քևիզել, Մայա Մորգենշտերն, Մոնիկա Բելուչի, Խրիստո Շոպով, Ռոզալինդա Չելենտանո, Սերջիո Ռուբինի, Ֆրանճեսկո Դե Վիտո, Mattia Sbragia?, Toni Bertorelli?, Անջելո դի Լորետա, Լուկա Լիոնելլո, Կլաուդիա Ջերինի, Pietro Sarubbi?, Giacinto Ferro?, Sabrina Impacciatore?, Lucio Allocca?, Ջուզեպե Լոկոնսոլե, Hafedh Khalifa?, Davide Marotta?, Fabio Sartor?, Խրիստո Ժիվկով, Luca De Dominicis?, Ֆրանչեսկո Կաբրաս, Ted Rusoff?, Ivano Marescotti?[7], Jarreth Merz?[7], Abel Jafri?[7], Emilio De Marchi?[7] և Giovanni Vettorazzo?[7] |
---|
Օպերատոր | Քալեբ Դեշանել |
---|
Երաժշտություն | Ջոն Դեբնի |
---|
Մոնտաժ | Ջոն Ռայթ |
---|
Պատմվածքի վայր | Իսրայել |
---|
Նկարահանման վայր | Բազիլիկատա |
---|
Կինոընկերություն | Icon Productions |
---|
Տևողություն | 127 րոպե |
---|
Շահույթ | 610 061 517 $[8] |
---|
Հաջորդ | Քրիստոսի չարչարանքները։ Հարություն |
---|
Պաշտոնական կայքէջ |
Փակել
Ֆիլմը նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած Ձիթենյաց այգում նրա աղոթքից մինչև խաչելությունը։ Ֆիլմի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով։
Ֆիլմն առաջացրել է բազմաթիվ տարակարծություններ, հիմնականում տարբեր երկրների հրեական համայնքների շրջանում, որոնք այն անվանել են հակասեմիտական (չնայած այն հիմնված է Ավետարանների բովանդակության վրա)։ Այն քննադատվել է նաև ծայրահեղ դաժանություն պարունակող տեսարանների համար։
«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմն իր հրապարակային ցուցադրման ընթացքում հավաքել է ավել քան 600 միլիոն ԱՄՆ դոլար և դարձել բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ոչ անգլերեն ֆիլմը։ Այն առաջադրվել է երեք «Օսկարի»՝ լավագույն երաժշտության, դիմահարդարման և օպերատորական աշխատանքի համար[9]։