Օգոստոսյան թնդանոթներ (անգլ.՝ The Guns of August) կամ Օգոստոս 1914» (անգլ.՝ August 1914), Տակման Բարբարայի պատմական ստեղծագործությունը Առաջին համաշխարհային պատերազմի մասին, հրատարակվել է 1962 թվականին։ Տակմանը նկարագրում է պետությունների միջև աճող կոնֆլիկտը։ Նա կենտրոնանում է ռազմական պատմության, պատերազմի մասնակիցների և առավելապես մեծ տերությունների վրա։ Այդպիսով, «Օգոստոսյան թնդանոթները» նկարագրում է Առաջին աշխարհամարտի վաղ շրջանը` պատերազմն սկսելու որոշման ընդունումից մինչև Մառնի ճակատամարտը (1914), որը կանգնեցնում է Գերմանական կայսրության հարձակումը Ֆրանսիայի Երրորդ Հանրապետության վրա։ Արդյունքում լինում են չորս տարվա պատերազմներ։ Տակմանը նկարագրում է պլանների քննարկումներ, ռազմավարություններ, աշխարհում տեղի ունեցած իրադարձություններ և միջազգային իրադրությունը պատերազմից առաջ և հետո։ Այս ստեղծագործության հրատարակության համար Բարբարա Տակմանը ստանում է դափնեկրի կոչում։ Փաստագրական արձակ ստեղծագործությունը հրատարակվել է 1963 թվականին[1]։
Օգոստոսյան թնդանոթներ անգլ.՝ The Guns of August | |
---|---|
Հեղինակ | Բարբարա Թաքման |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | ռազմական պատմություն և էսսե |
Թեմա | Առաջին համաշխարհային պատերազմ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Macmillan Publishers |
Հրատարակման տարեթիվ | 1962 |
OCLC | 30087894 |
Պարգև(ներ) |
Գրքի մասին ամենից շատ խոսում է Հուդզոնի ինստիտուտի աշխատակիցների կողմից գրված հոդվածը (The Wall Street Journal), որը գրելու համար առիթ են հանդիսացել «Օգոստոսյան թնդանոթներ», «Հպարտ աշտարակներ» ստեղծագործության հերոսները[2]։
Գլխավոր հերոսներ
Ժոզեֆ Ժոֆր Ֆրանսիական գլխավոր հրամանատար, | Գալլիենի, Ժոզոֆ Սիմոն, Զինվորական պարեկ, Փարիզի պաշտպանության ղեկավար | Շառլ Լանրեզակ Ֆրանսիական գեներալ 5-րդ բանակի հրամանատար | Ադոլֆ Մեսսիմի, ֆրանսիական ռազմական մինիստր |
Հելմուլտ Մոլտկե ղեկավար գերմանական գլխավոր շտաբի | Գերմանիայի կայսր Վիլհելմ II Գերմանական կայսրության կայսր | Ալեքսանդր ֆոն Կլյուկ գերմանական հեռավոր աջ թևի ղեկավար | Էրիխ Լյուդենդորֆ գերմանական գումարտակի հրամանատար գեներալ-հրամանատար Առաջին համաշխարհային պատերազմի |
Տակմանը հետևողականորեն ծանոթացնում է մեզ բոլոր առանցքային հերոսների հետ։ Ներկայացնում է Անտանտի երկրները (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան), նաև գերմանական սպաներին։ Մանրամասների նկատմամբ նրա բնութագրական ուշադրության շնորհիվ մենք իմանում ենք հերոսների անհատականության ուժեղ և թույլ կողմերի մասին։
- Ժոզեֆ-Ֆրանսիայի Երրորդ Հանրապետություն, գեներալ գլխավոր հրամանատար ֆրանսիական բանակի.
- Մոլտկե Հելմուտ Յոհան Հելմուտ, Գերմանական կառավարության գլխավոր շտաբի ղեկավար.
- Ալբերտ I, Բելգիայի թագավոր. բելգիական բանակի գլխավոր հրամանատար։ Նա պատասխանատու պահերին ընդունել է կարևոր որոշումներ.
- Իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ Կրտսեր. գլխավոր հրամանատար.
- Ջոն Ֆրենչ-բրիտանական ֆելդմարշալ, գլխավորել է Արևմտյան ռազմաճակատը.
- Բրիտանական էքսպեդիցիոն ուժեր.
Ծանոթագրություններ
- «1963 Pulitzer Prizes» (անգլերեն). The Pulitzer Prize. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
- Bruce Cole (2012 թ․ հոկտեմբերի 3). «A Heroine of Popular History» (անգլերեն). The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.