Օդեսայի համալսարան
համալսարան Ուկրաինայում / From Wikipedia, the free encyclopedia
Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային համալսարան (ուկրաիներեն՝ Одеський національний університет імені І. І. Мечникова, ռուս.՝ Одесский национальный университет имени И. И. Мечникова), Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղակայված համալսարան։ Համարվում է երկրի ամենամեծ համալսարաններից մեկը։ Անվանվել է ի պատիվ ռուս գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1908) Իլյա Մեչնիկովի։ Մինչև հեղափոխությունը հայտնի է եղել որպես Նովոռոսիյսկի կայսերական համալսարան, խորհրդային ժամանակաշրջանում՝ Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան պետական համալսարան։ Ամենահին համալսարանն է Ուկրաինայի հարավում։
Օդեսայի համալսարան ռուս.՝ Одесский национальный университет имени И. И. Мечникова | |
---|---|
Տեսակ | համալսարան, imperial university of the Russian Empire? և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | մայիսի 13, 1865 |
Անվանված է | Իլյա Մեչնիկով |
Ռեկտոր | Q20021035?, Fyodor Leontovich?, Nikolai A. Golovkinsky?, Semen Yaroshenko?, Q28701865?, Q4521705?, Aleksey Derevitskiy?, Q28789223?, Sergey Levashov?, Q28797655? և Aleksandr Pavlovich Dobroklonskiĭ? |
Երկիր | Ուկրաինա[1], Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Կայք | onu.edu.ua |
Odesa University Վիքիպահեստում |
Հիմնադրման օրից համալսարանն առաջատար դիրք է զբաղեցնում է կրթական համակարգի ձևավորման, Ուկրաինայի մշակույթի գիտահետազոտական զարգացման գործընթացներում։ Կիևի, Խարկովի և Լվովի համալսարանների հետ միասին այն համարվում է Ուկրաինայի հնագույն համալսարաններից։ Ըստ Scopus-ի ցուցանիշների՝ համալսարանն ուկրաինական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը[2]։