Օլթի (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Օլթի , Բոխա, Բողխա, Բուղխա, Գրավկոս, Ուղթիս, Ողթյաց գետ, Օլթիի գետ, Օլթիի ջուր, գետ Թուրքիայում, Ճորոխի աջ վտակը։ Սկիզբ է առնում Ծիրանյաց լեռներից, հոսում նեղ կիրճով մինչև Օլթի քաղաքը։ Երկարությունը 144 կմ է։ Սնումը ձնաանձրևային է։ Ձախից ընդունում է Թորթում գետը և թափվում Ճորոխ։ Տեր-Հակոբյանն նույնացնում է Գլավկոս գետի հետ[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օլթի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Օլթի, Բնութագիր ...
Օլթի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 144 կմ |
Գետաբերանի տեղակայում | Ճորոխ |
Կոորդինատներ | 40°48′42″ հս․. լ. 41°38′35″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Թորթում, Ալբալըկյայլա, Անզավ, Անզովի, Բուտ Կալա, Գելուտ, Գորնիս, Էնգաուտ, Սիվրի գետ, Բերդավանք, Բողազ, Փանասկերտ, Գերեզմանոց, Գինեգոցի գետ, Ավատոստ, Արտոստ, Ակջուր և Օշխ |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Արդվինի մարզ |
Ջրահավաք | Սև Ծովի ջրավազան և Ճորոխի ավազան |
Փակել