Օխրիդ
From Wikipedia, the free encyclopedia
Օխրիդ (մակեդոներեն՝ Охрид), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արևմուտքում՝ Օխրիդ լճի արևելյան ափին։ Բնակչությունը կազմում է շուրջ 55 749 մարդ։ Քաղաքում շատ են գեղաշուք տներն ու հուշարձանները։ Քաղաքի բյուջեի համալրման հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է։ Տեղակայված է Տիրանա (Ալբանիա) քաղաքից դեպի դեպի արևելք և Սկոպյե քաղաքից դեպի հարավ-արևմուտք։ Վարկածներից մեկի համաձայն՝ քաղաքի անունն ունի սլավոնական ծագում և նշանակում է «սարի վրա»։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օխրիդ | |||||
մակեդոներեն՝ Охрид | |||||
| |||||
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա | ||||
Շրջան | Հարավարևմտյան շրջան | ||||
Համայնք | Օխրիդի համայնք | ||||
Մակերես | 383.93 կմ² | ||||
ԲԾՄ | 695 մ | ||||
Պաշտոնական լեզու | մակեդոներեն | ||||
Խոսվող լեզուներ | մակեդոներեն | ||||
Բնակչություն | 55 749 մարդ (2006) | ||||
Խտություն | 142.97 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 046 | ||||
Փոստային դասիչ | 6000 | ||||
Պաշտոնական կայք | ohrid.gov.mk(մակեդ.) | ||||
| |||||
Փակել
Օխրիդ քաղաքը հայտնի է նաև Բալկանյան Երուսաղեմ[1], Մակեդոնյան Երուսաղեմ[2] և Եվրոպական Երուսաղեմ անուններով[3]։ 1979/1980 թվականին Օխրիդն ու Օխրիդի լիճն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։