Օմայանների մզկիթ
մզկիթ / From Wikipedia, the free encyclopedia
Օմայանների մզկիթ (արաբ․՝ الجامع الأموي), հայտնի է նաև որպես Դամասկոսի Մեծ մզկիթ, աշխարհի խոշորագույն և հնագույն մզկիթներից մեկը։ Գտնվում է հին քաղաք Դամասկոսի ամենասրբազան վայրերից մեկում, հանդիսանում է մեծ ճարտարապետական արժեք։
Արագ փաստեր Օմայանների մզկիթ արաբ․՝ جامع بني أمية الكبير, Տեսակ ...
Օմայանների մզկիթ արաբ․՝ جامع بني أمية الكبير | |
---|---|
Տեսակ | մզկիթ, ճարտարապետական հուշարձան և կրթօջախ |
Երկիր | Սիրիա[1] |
Վարչատարածք | Դամասկոս[1] |
Մասն է | Հին Դամասկոս |
Հիմնվել է | 706 |
Կառուցման սկիզբ | 706—715 թվականներ |
Հիմնադիր | Ալ Վալիդ I |
Ճարտարապետություն | |
Ոճ | Umayyad architecture? |
Երկարություն | 125 մետր |
Լայնություն | 50 մետր |
Մինարեթներ | 3 |
Շինանյութ | մարմար և քար |
Փակել
Մզկիթը բաղկացած է գանձատնից, որը, ինչպես ասում են, ներառում է Հովհաննես Մկրտչի գլուխը։ Հնարավոր է այն հայտնաբերվել է մզկիթի շինարարության համար ընթացող պեղումների ժամանակ։ Մզկիթում է նաև Սալահ ալ-Դինի գերեզմանը, գտնվում է փոքրիկ այգում, հարակից մզկիթի հյուսիսային պատին։