Օստեոմիելիտ
From Wikipedia, the free encyclopedia
Օստեոմիելիտ կամ ոսկրածուծաբորբ (ՕՄ) (հունարեն՝ osteo, osteon - «ոսկոր»; myelo — «ուղեղ»; -itis - «բորբոքում»), ոսկրերի ինֆեկցիա[1]։ Ախտանիշներն են ցավը սպեցիֆիկ (հիվանդությանը բնորոշ) ոսկրերում շուրջոսկրային կարմրությամբ, տենդը և թուլությունը[1]։ Երեխաների մոտ առավել հաճախ ախտահարվում են ձեռքերի և ոտքերի երկար խողովակավոր ոսկրերը , իսկ մեծահասակների մոտ ոտքերը, ողնաշարը և կոնքոսկրը[2]։
Օստեոմիելիտ | |
---|---|
Ոտքի 1-ին մատի օստեոմիելիտ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա և պոդիատրիա |
ՀՄԴ-10 | M86 |
Osteomyelitis Վիքիպահեստում |
Պատճառը սովորաբար բակտերիալ ինֆեկցիան է, հազվադեպ՝ սնկային ինֆեկցիան[1][2]։ Այն կարող է տարածվել արյան միջոցով կամ շրջապատող հյուսվածքներից[3]։ Օստեոմիելիտի զարգացման ռիսկի խմբում են գտնվում դիաբետիկները, ներերակային դեղամիջոցներ օգտագործողները և համապատասխան անատոմիական շրջանում տրավմա ստացող մարդիկ[1]։ Ախտորոշումը սովորաբար դրվում է հիմնվելով կլինիկական նշանների վրա[2]։ Հետագայում այն հաստատվում է արյան թեստերի կամ ոսկրային բիոպսիայի միջոցով[2]։
Բուժումը սովորաբար ընդգրկում է հակամիկրոբային և վիրաբուժական միջոցները[3]։ Արյան աղքատ շրջանառության դեպքում կատարվում է ամպուտացիա(անդամահատում)[2]։ Բուժումը ունենում է դրական արդյունք , եթե հիվանդությունը շուտ է ախտորոշվել[2]։ Տարեկան 100000 մարդուց հիվանդանում է 2,4-ը[4]։ Երիտասարդ և ծեր մարդիկ առավել հաճախ են հիվանդանում[1]։ Տղամարդիկ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք[5]։ Հիվանդությունը նկարագրվել է մ․թ․ա․ 300-ական թվականներին Հիպոկրատի կողմից[3]։ Մինչ անտիբիոտիկների հայտնաբերումը բարձր էր մահվան ռիսկը[6]։