Օրանժ Արմենիա
From Wikipedia, the free encyclopedia
«Օրանժ Արմենիա», հեռահաղորդակցման նախկին ընկերություն Հայաստանում, ֆրանսիական «Orange S. A.» ընկերության ստորաբաժանում։ Հանդիսացել է Հայաստանում բջջային կապի լիցենզիա ունեցող երեք ընկերություններից մեկը։ Ներկայացրել է բջջային կապի (GSM (3G)), լայնաշերտ ինտերնետի և բջջային հեռուստատեսության ծառայություններ։ Եղել է Հայաստանում առաջին օպերատորը, որը թողարկել է HD Voice տեխնոլոգիան։ Ծածկույթը հասանելի է եղել Հայաստանի տարածքի 95%-ի վրա։ 2014 թվականի դրությամբ ունեցել է շուրջ 501 000 ակտիվ բաժանորդ[3]։
Օրանժ Արմենիա | |
---|---|
Տեսակ | Փակ բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 2009 |
Հիմնադիր | Օրանժ |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Գլխավոր անձինք | Ֆրանսիս Ժելիբտեր (գլխավոր տնօրեն) |
Սպասարկվող տարածք | Հայաստան |
Արդյունաբերություն | Բջջային օպերատոր, շարժական ինտերնետ |
Հասույթ | 22,885,669,000 ֏ (2015)[1] |
Աշխատողների թիվ | 800 (2015)[2] |
Մայր ընկերություն | Օրանժ |
Սեփականատեր | Յուքոմ |
Կայք | ucom.am |
Կլանվել | 2015 |
Ունեցել է 3 հեռախոսային կոդ՝ 55, 95 և 41 (միջազգային ֆորմատով +374 55 XXXXXX, +374 95 XXXXXX, +374 41 XXXXXX)։
Ըստ 2012 թվականի ամռանն անցկացված հարցումների՝ ընկերությունը Հայաստանի լավագույն ինտերնետ-պրովայդերների ցանկում զբաղեցնում էր երկրորդ տեղը[4]։
2015 թվականին Յուքոմը ձեռք է բերել Օրանժ ընկերության 100% բաժնետոմսերը՝ այդպիսով դառնալով նաև շարժական կապի ծառայություններ մատուցող օպերատոր[5]։