Օրուրո
From Wikipedia, the free encyclopedia
Օրուրո (իսպաներեն ՝ Oruro, կեչուա՝ Ururu) , քաղաք Բոլիվիայում, համանուն դեպարտամենտի մայրաքաղաքը։ Բնակչությամբ 6-րդ քաղաքն է (210 000)։ Գտնվում է ծովի մակարդակից 3710 մ բարձրության վրա։ Բոլիվիայում նույնանուն մարզի կենտրոնն է։ Մինչև հանքարդյունաբերության անկում ապրելը և վերջնական փակվելը (1990-ականներ) Օրուրոն եղել է երկրի հանքաարդյունաբերության կենտրոնը։ Այնտեղ արտադրվել է անագ, արծաթ, վոլֆրամ, ոսկի, ծարիր, ծծումբ և պղինձ։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օրուրո | |||||
իսպ.՝ Oruro | |||||
| |||||
Երկիր | Բոլիվիա | ||||
Հիմնադրված է | 1606 թ. | ||||
Մակերես | 1633 կմ² | ||||
ԲԾՄ | 3710 մ | ||||
Բնակչություն | 210 000 մարդ (2007) | ||||
Ժամային գոտի | UTC-4, ամառը UTC-3 | ||||
Պաշտոնական կայք | mioruro.com (իսպ.) | ||||
| |||||
Փակել
Մեր օրերում առավել մեծ կարևորություն են ձեռք բերում գյուղատնտեսությունը, կերամիկայի և մետաղների մշակումը։ Օրուրոն, որը երկաթգծով կապված է մեծ քաղաքների հետ, մինչ այժմ էլ հանդիսանում է կարևոր տրանսպորտային հանգույց։ Երկրի կարևոր ճանապարհները անցնում են Օրուրոյով և հենց դա էլ նպաստում է քաղաքի զարգացմանը։