Ֆաուստ (ողբերգություն)
From Wikipedia, the free encyclopedia
«Ֆաուստ» (գերմ.՝ Faust. Eine Tragödie, ավելի հայտնի է «Ֆաուստ» վերնագրով), ողբերգություն, փիլիսոփայական դրամա, որը համարվում է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի գլխավոր աշխատությունը։ Դրամայի սյուժեի հիմքում ընկած է բժիշկ Ֆաուստի հայտնի լեգենդը։
Ֆաուստ գերմ.՝ Faust | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և ստեղծագործությունների շարք |
Ժանր | ողբերգություն[1] |
Ձև | պիես |
Հեղինակ | Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Գրվել է | 1774 |
Կերպարներ | Mephistopheles?, Heinrich Faust? և Margarete? |
Հրատարակվել է | 1808 և 1832 |
Նախորդ | Urfaust? և Q110898949? |
Վիքիքաղվածք | Ֆաուստ |
Faust (Goethe) |
«Ֆաուստ» ողբերգության մտահղացման վրա Գյոթեն աշխատել է ավելի քան վաթսուն տարի։ Ողբերգության առաջին մասը (գերմ.՝ Faust: der Tragödie erster Teil) գրվել է դեռևս 1790֊ական թվականներին, որը հեղինակը ավարտին է հասցրել 1806 թվականին և հրատարակել է երկու տարի անց։ Սակայն ամեն վերահրատարակմանը Գյոթեն վերանայել է գրվածքը (հեղինակի կենդանության օրոք վերջին անգամ առաջին մասը հրատարակել է 1828 թվականին)։ Ողբերգության երկրորդ (գերմ.՝ Faust: der Tragödie zweiter Teil) հատվածի վրա հեղինակն աշխատել է իր կյանքի վերջին տարիներին, որը լույս է տեսել Գյոթեի մահվանից հետո՝ 1832 թվականին։ 1886 թվականին հայտնաբերվել են Գյոթեի երիտասարդության տարիների մշակումները՝ արված 1772֊1775 թվականներին։ Շնորհիվ բանաստեղծական յուրօրինակ ռիթմի և երաշժտականության՝ «Ֆաուստ»֊ը գերմանական գրականության գագաթներից մեկն է համարվում։