Ֆարինելլի
From Wikipedia, the free encyclopedia
Ֆարինելլի (իտալ.՝ Farinelli, իսկական անունը՝ Կարլո Բրոսկի, իտալ.՝ Carlo Broschi; հունվարի 24, 1705(1705-01-24)[1][2][3][…], Անդրիա, Ապուլիա, Իտալիա[4] - հուլիսի 15, 1782(1782-07-15)[5][1], Բոլոնիա, Պապական մարզ[5]), հայտնի իտալացի օպերային երգիչ-ամորձատ (կաստրատ)։ Համարվում է օպերային պատմության մեջ մեծագույն երգիչներից մեկը[8]։
Ֆարինելլի | |
---|---|
Ի ծնե անուն | իտալ.՝ Carlo Broschi |
Նաև հայտնի է որպես | Farinelli |
Ծնվել է | հունվարի 24, 1705(1705-01-24)[1][2][3][…] Անդրիա, Ապուլիա, Իտալիա[4] |
Երկիր | Նեապոլի թագավորություն և Պապական մարզ |
Մահացել է | հուլիսի 15, 1782(1782-07-15)[5][1] (77 տարեկան) Բոլոնիա, Պապական մարզ[5] |
Գերեզման | Certosa di Bologna[6] և Archiepiscopal Seminary of Bologna[6][7] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ, ջութակահար (վիոլա դ՛ամուր), դերասան, թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր |
Երգչաձայն | Կաստրատ |
Գործիքներ | վիոլ դամոր և վոկալ |
Պարգևներ | |
Farinelli Վիքիպահեստում |
Ֆարինելլիի ձայնը աչքի էր ընկնում ճկունությամբ, ուներ փափուկ և լուսավոր հնչերանգ, դիապազոնը 3 օկտավ էր։ Ֆարինելիի կատարումն առանձնանում էր վիրտուոզ վարպետությամբ, հստակ առոգանությամբ, նրբաճաշակ երաժշտականությամբ, գեղարվեստական հմայքով, զգացմունքային ներթափանցմամբ, էմոցիոնալ էքսպրեսիվությամբ։ Նա կատարելապես տիրապետում էր կոլորատուրաների իմպրովիզացիայի արվեստին։
Կատարել է քնարերգական և հերոսական դերերգեր Նիկոլո Պորպորայի, Լեո Վինչիի, Թոմազո Ալբինոնիի, Պորտայի, Կառլո Բրոսկիի, Յոհան Ադոլֆ Հասսեի, Ջակոմելլիի, Վերաչինիի և այլոց օպերաներում[9]։