Ֆենիքս կղզիների պահպանվող տարածք

From Wikipedia, the free encyclopedia

Ֆենիքս կղզիների պահպանվող տարածքmap

Ֆենիքս կղզիների պահպանվող տարածք (անգլ.՝ Phoenix Islands Protected Area), ծովային արգելոց, որը գտնվում է Կիրիբատիում՝ Ֆենիքս կղզիների շուրջը և ամենամեծն է աշխարհում։ Այն ունի 408,250 կմ² տարածք և զբաղեցնում է երկրի բացառիկ տնտեսական գոտու 11,34 %-ը։ 2010 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3][4]։

Thumb
Ֆենիքս կղզիները հիմնականում անմարդաբնակ են, դրանք տեղակայված են համաշխարհային կենսաբանական նշանակություն ունեցող տարածքում
Արագ փաստեր Ֆենիքս կղզիների պահպանվող տարածք, Տեսակ ...
Ֆենիքս կղզիների պահպանվող տարածք
Thumb
Տեսակծովային պահպանվող տարածք
Երկիր Կիրիբատի
Մակերես397 447 կմ²[1] և 40 825 000 հեկտար[2]
Աշխարհագրական տեղադրությունՖենիքս կղզիների պահպանվող տարածք
Ձևավորում2008
Thumb
Thumb
Փակել

Արգելոցի ընդհանուր չափը համադրելի է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հետ, որի տարածքը կազմում է ընդամենը 25 կմ²։

Արգելոցը ֆինանսավորելու համար Կիրիբատիի կառավարությունը Conservation International և New England Aquarium բնապահանական ոչ առևտրային կազմակերպությունների մասնակցությամբ ստեղծել է Phoenix Island Protected Area Conservation Trust հիմնադրամը։

Արգելոցի կառավարումը և նրա պահպանման համար անհրաժեշտ միջոցառումներն արտացոլված են ընթացիկ կազմակերպչական փաստաթղթերում և ընդգրկված են վերջերս հաստատված զարգացման ծրագրում։ Նրանում այլ սկզբունքների հետ միասին որպես ապահովող միջոցառումներ ընդգրկված են գոտիավորման և տնտեսական գործունեության թույլտվությունների տրամադրման ծրագրեր։ Միևնույն ժամանակ, արգելոցի վարչակազմը քննադատվել է՝ պահպանվող տարածքում ձկնորսություն շատ թույլ տալու համար[5]։

Ֆենիքս կղզիները առանց փոփոխության պահպանված կորալյան կղզեխմբներից մեկն է, որը ներկայացնում է այն նույն էկոհամակարգը, ինչ հազար տարի առաջ։ Կորալային խութերի կենդանական աշխարհը ներառում է 514 ձկնատեսակներ, որոնցից մի քանի վերջերս են հայտնաբերվել։

Thumb
Ֆենիքս կղզիները առանց փոփոխության պահպանված կորալյան կղզեխմբներից մեկն է, որը ներկայացնում է այն նույն էկոհամակարգը, ինչ հազար տարի առաջ

Ութ կղզիներից հինգը ներկայումս BirdLife International կազմակերպության կողմից հայտարարվել են որպես կարևոր փետրավորների պոպուլյացիայի համար։ Կղզիներում բնադրում է ծովային թռչունների 19 տեսակ։ Շատ տեսակներ, ներառյալ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի մրրկահավերը, կղզիներն օգտագործում են գաղթման ժամանակ։ Կղզիների էնդեմիկ տեսակը սպիտակ թայֆուննիկն է[6]։

Կենսաբանական անվտանգության ծրագիր

Կղզիների էկոհամակարգի վրա բացասաբար են անդրադառնում կենդանիների և բույսերի ներմուծված տեսակները։ Տեղի թռչունների ձվերը և ձագերը ոչնչացվում են, իսկ օտար բուսական աշխարհը ճնշում է տեղի բույսերին։ Ժամանակի ընթացքում կղզիներում հայտնվել են այնպիսի բույսեր և կենդանիներ, ինչպիսին են ասիական առնետները, ճագարները, կատուները, մրջյունները, խոզերը, շները և լանտանան[7][8]։

Արգելոցի ստեղծումից առաջ Ֆենիքս կղզիների կենդանական աշխարհի վերջին լայնածավալ ուսումնասիրությունն իրականացվել է 1960-ականներին։ 2006 թվականին նախաձեռնվել է նոր ուսումնասիրություն` պարզելու օտար տեսակների ներկայիս բաշխումը և տեղի կենդանիների ու բույսերի վերականգնման ծրագրի հնարավորությունը։ Դրա արդյունքների հիման վրա եզրակացվել է, որ կղզիներից պետք է հեռացվեն վնասատուները, հատկապես ճագարները՝ Ռավակի կղզում և առնետները՝ Մաք Քին կղզում[7]։

Մաք Քին կղզում առնետների հայտնվելը կապված է 2002 թվականին նրա ափերի մոտ ձկնորսական տրաուլերի խորտակման հետ։ 2006 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առնետների գիշատչությունը հանգեցրել է մրրկահավերի և այլ թռչունների պոպուլյացիաների գրեթե լրիվ ոչնչացմանը[8]։ Ռավակի կղզում ճագարները զբաղեցրել են այն նույն էկոլոգիական խորշը, ինչ թռչունները՝ միաժամանակ ոչնչացնելով նրանց համար անհրաժեշտ ռեսուրսներն ու բները[7]։

Որպես կղզիների կենսաբանական բազմազանության վերականգնման առաջին քայլ 2008 թվականին Մաք Քին և Ռավակի կղզիները մաքրվել են առնետներից ու ճագարներից։ 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացված ստուգումը ցույց է տվել, որ ծրագիրը դրական արդյունք է տվել։ Գիտնականները նշում են, որ 10 տարվա ընթացքում առաջին անգամ Մաք Քին կղզում թռչունները հաջողությամբ նոր սերունդ են ունեցել։ Ռավակի կղզու վրա բուսականության վերականգնումը թռչուններին օգնել է տեղ գտնել նոր բների համար։ Վերականգնվել են ծովային թռչունների պոպուլյացիաները։ 2011 թվականի հուլիսին կղզիները մաքրելու երկրորդ արշավախումբ էր ձեռնարկվել, որն անցկացվել է Էնդերբերիում և Բիրնիում։ Երկու կղզիներում էկոհամակարգին սպառնացող օտար տեսակը եղել է խաղաղօվկիանոսյան առնետը։

Համաշխարհային ժառանգություն

2009 թվականի հունվարի 30-ին Կիրիբատիի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հարցում է ուղարկել Ֆենիքս կղզիների պահպանվող տարածքները Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու մասին։ Առաջադրումն առաջինն էր 2000 թվականին երկրի կողմից Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության կոնվենցիան վավերացնելուց հետո։

2010 թվականի օգոստոսի 1-ին Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում անցկացված 34-րդ նսատաշրջանում Համաշխարհային ժառանգության կոմիտեն հավանության է արժանացրել բնապահպանական արգելոցը ցանկում ներառելու որոշումը։ Այն դարձել է Համաշխարհային ժառանգության ամենամեծ և ամենախորը վայրը աշխարհում։

Ամելիա Էրհարթի որոնումներ

1988 թվականից The International Group for Historic Aircraft Recovery-ը (TIGHAR) ստուգել է այն վարկածը, ըստ որի` 1937 թվականին կորած օդաչու Ամելիա Էրհարթը և ղեկապետ Ֆրեդ Նունանը վայէջք են կատարել Նիկումարորո կղզում[9]։ Արխիվային ուսումնասիրությունների և արշավախմբերի բազմաթիվ վկայությունները ցույց են տվել, որ ինքնաթիռը կարող էր վայրէջք կատարել խութի վրա, իսկ հետո խորտակվել մակընթացության ժամանակ։ Էրհարթն ու Նունանը մնացել են անմարդաբնակ կղզում` զուրկ քաղցրահամ ջրից։ 1940 թվականին Բրիտանական գաղութային ծառայության ներկայացուցիչը կղզու հարավարևելյան ափին հայտնաբերել է մասամբ պահպանված կմախք և ճամբարի նման մի բան։ Ոսկորները և այլ ապացույցներ ուղարկվել են բրիտանական ադմինիստրացիայի շտաբ Ֆիջիում, սակայն հետագայում դրանք անհետացել են։ 1941 թվականին ժամանակակից բրիտանացի բժշկի կողմից արված չափումների գնահատականներով՝ կմախքը պատկանել է կնոջ, որը եղել է հյուսիսային Եվորպայից և ունեցել նույն հասակը, ինչ Էրհարթը[10]։ Նույն վայրից, որտեղ մոտավորապես գտնվել է ճամբարը, հայտնաբերված այլ առարականեր ենթադրաբար պատկանել են 1930-ական թվականներին ապրած կնոջ։ Նրանց մեջ եղել են իրեր, որոնք Էրհարթը սովորաբար ունեցել է իր հետ[11][12]։ Կմախքի մոտ գտնված սերիական համարները, որոնք եղել են սեքստանտով արկղում, համապատասխանել են սարքի տեսակին, որից օգտվել է Նունանը[6]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.