From Wikipedia, the free encyclopedia
Ֆերդինանդ Ջուլիուս Քոն (հունվարի 24, 1828[2][3][4][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[1] - հունիսի 25, 1898[2][3][4][…] կամ հունիսի 26, 1898[1], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[1]), գերմանացի բուսաբան և մանրէաբան։
«Լեոպոլդինա» գերմանական բնագետ ակադեմիայի անդամ (1849)[9], Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1897[10]), Փարիզի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1895)[11]։
Ծնվել է հրեա գաղթականների ընտանիքում։
Կրթություն է ստացել Բրեսլավլի համալսարանում։ 1850 թվականից եղել է բուսաբանության դոցենտ, իսկ 1859 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր, որտեղ 1866 թվականին հիմնադրել է բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտը։
Մահացել է 1898 թվականի հունիսի 25-ին և թաղվել Բրեսլավլի հին հրեական գերեզմանատանը։
Քոնի հիմնական աշխատանքները նվիրված են ամենապարզ մանրադիտակային բույսերին, ջրիմուռներին և սնկերին։ Քոնի գիտական աշխատություններում դիտարկվում են դրանց ձևաբանության, զարգացման պատմության և համակարգվածության հարցերը։ Քոն առաջին անգամ բակտերիաները դասել է բույսերի շարքին։ Ռոբերտ Կոխի հետ մասնակցել է սիբիրախտի հետազոտությանը։
1870 թվականից Քոն հրատարակել է «Beiträge zur Biologie der Pflanzen» ամսագիրը, որտեղ տպագրել է իր որոշ աշխատանքներ, օրինակ՝ Վոլվոքսի օրգանիզմների մասին։
1872-1875 թվականներին Քոնը բակտերիաների վերաբերյալ իր հետազոտությունը հրապարակել է «Neue Untersuchungen über Bacterien» աշխատությունում, որում ուսումնասիրել է այդ օրգանիզմների սիստեմատիկ և կենսաբանական առանձնահատկությունները՝ փորձելով պարզել նրանց դերը խմորման, քայքայման և համաճարակային հիվանդությունների զարգացման մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.