From Wikipedia, the free encyclopedia
Ֆիդել Վալդես Ռամոս (իսպ.՝ Fidel Valdez Ramos, մարտի 18, 1928[1][2][3][…], Lingayen, Ilocos Region, Ֆիլիպիններ - հուլիսի 31, 2022[4], Մակատի), ֆիլիպինցի պետական գործիչ, Ֆիլիպինների 12-րդ նախագահը (1992-1998 թթ.), Ֆիլիպինների պաշտպանության նախարարը (1988-1991 թթ.), Ֆիլիպինների գլխավոր շտաբի պետը (1986-1988 թթ.), Ֆիլիպինների ոստիկանական ծառայության պետը (1980-1986 թթ.)։
Ֆիդել Վալդես Ռամոս թագալերեն Fidel Valdez Ramos | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Lingayen, Ilocos Region, Ֆիլիպիններ |
Մահացել է | հուլիսի 31, 2022[4] (94 տարեկան) |
Մահվան վայր | Մակատի |
Քաղաքացիություն | Ֆիլիպիններ |
Կրոն | մեթոդիզմ |
Կրթություն | ԱՄՆ Ռազմական ակադեմիա, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Ատենեո դե Մանիլա համալսարան, Ֆիլիպինների համալսարան, Centro Escolar University? և National Defense College of the Philippines? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ամուսին | Amelita Ramos? |
Ծնողներ | հայր՝ Narciso Ramos? |
Զբաղեցրած պաշտոններ | Chairman of the Joint Chiefs?, Ֆիլիպինների նախագահ, Ազգային պաշտպանության քարտուղար և Chairman of the Joint Chiefs? |
Կուսակցություն | Lakas–CMD? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Cristina Ramos-Jalasco? |
Կայք | rpdev.org |
Ստորագրություն | |
Fidel V. Ramos Վիքիպահեստում |
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր անդամ[7]։
Ծնողները եղել են քաղաքական վերնախավից․ հայրը եղել է Ֆիլիպինների խորհրդարանի անդամ և արտաքին գործերի նախարար։ Ֆիդել Ռամոսը կրթություն է ստացել ԱՄՆ-ի Վեստ Փոյնթ ռազմական ակադեմիայում, որտեղ զարգացող երկրների համար կրթել են են բազմաթիվ սպաներ, որոնք հետագայում դարձել են աջակողմյան ռազմական հեղաշրջումների մասնակիցներ։ Սովորել է նաև Իլինոյս նահանգի համալսարանում։
Կորեական և Վիետնամի պատերազմների մասնակից է։ Նախագահ Ֆերդինանդ Մարկոսի օրոք, որպես ոստիկանական ուժերի ղեկավար հետևել է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը։
1986 թվականին, արտահերթ նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքները հակասական են եղել (երկու թեկնածուներն էլ հայտարարեցին իրենց հաղթանակի և հակառակորդների կողմից կեղծիքների մասին), երկրում բողոքի ցույցեր են բռնկվել Մարկոսի բռնապետության դեմ։ Ցույցերի նախաձեռնողը եղել է Մարկոսի գլխավոր հակառակորդը Կորասոն Ակինոն։ Ընդդիմությանը աջակցել են կաթոլիկ եկեղեցին, պաշտպանության նախարար Խուան Էնրիլեն ու Ֆիդել Ռամոսը։ Ռամոսն ու Էնրիլեն օգնել են Կորազոն Ակինոյին ռազմական հեղաշրջում իրականացնելու գործում։
Հեղաշրջումից և Մարկոսի փախուստից հետո Ռամոսը ստացել է գլխավոր շտաբի պետի նոր պաշտոնը։ Այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո նա բանակը մաքրել է տապալված նախագահի կողմնակիցներից։ 1988 թվականին Ռամոսը նշանակվել է երկրի պաշտպանության նախարար։
1992 թվականին նախագահական լիազորությունների ավարտից հետո Կորասոն Ակինոն նրա թեկնածությունն առաջարկել է որպես իր իրավահաջորդ։
Նա իրեն դրսևորել է աջ թևի քաղաքական գործիչ, 1986 թվականի հեղաշրջումից անմիջապես հետո նրա հանձնարարականով Ակինոն կառավարության կազմից հեռացրել է ձախակողմյան նախարարներին։
Իշխանության գալուց հետո նա շարունակել է շուկայական բարեփոխումների, սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների ներգրավման քաղաքականությունը։
Ֆիդել Վալդես Ռամոսը մահացել է 2022 թվականի հուլիսի 31-ին, COVID-19-ի պատճառած բարդություններից[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.