Ֆիլիպ Ֆորտունատով
ռուս լեզվաբան / From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպ Ֆորտունատով (ռուս.՝ Фили́пп Фёдорович Фортуна́тов; հունվարի 2 (14), 1848, Վոլոգդա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 3), 1914, Կոսալմա (գյուղ, Պրիօնեժսկի շրջան), Shuyskoye rural settlement, Պրիօնեժսկի շրջան), ռուս լեզվաբան, հնդեվրոպաբան, սլավոնագետ, հնագրագետ, հնչյունաբանության և շեշտաբանության մասնագետ։ Մոսկվայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր (1884–1902)[1], Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1898), Մոսկվայի լեզվաբանական դպրոցի հիմնադիրը։
Ֆիլիպ Ֆորտունատով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2 (14), 1848 |
Ծննդավայր | Վոլոգդա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 3), 1914 (66 տարեկան) |
Մահվան վայր | Կոսալմա (գյուղ, Պրիօնեժսկի շրջան), Shuyskoye rural settlement, Պրիօնեժսկի շրջան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան (1868) և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Կոչում | Պատվավոր դոկտոր, ակադեմիկոս, թղթակից անդամ և prof. em.? |
Գիտական աստիճան | Մոսկվայի կայսերական համալսարան |
Մասնագիտություն | բանասեր |
Աշխատավայր | Մոսկվայի կայսերական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան և Կրեյմանի գիմնազիա |
Անդամություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Զբաղվել է հին սլավոներեն գրչության ու գրավոր հուշարձանների ուսումնասիրությամբ և հրատարակությամբ, վարել հունարենի, հայերենի, գոթերենի, լիտվերենի դասընթացներ։ Աշխատությունների զգալի մասը նվիրված է հնդեվրոպական լեզուների հնչյունաբանությանը։
Ունի հետաքրքիր դիտողություններ հայերենի հոլովական վերջավորությունների և բայական որոշ ձևերի ծագման մասին։ Ֆորտունատովի հետազոտական սկզբունքները և հնդեվրոպաբանական աշխատությունները նպաստել են հայերենի համեմատական քերականության որոշ հարցերի լուծմանը։