Ֆլորիանոպոլիս
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորիանոպոլիս (պորտուգալերեն՝ Florianópolis), քաղաք Բրազիլիայի հարավային տարածաշրջանում, Սանտա Կատարինա նահանգի վարչական կենտրոնն ու մեծությամբ երկրորդ քաղաքը։ Ընկած է Սանտա Կատարինա կղզու և հարակից փոքր կղզիների, ինչպես նաև՝ ցամաքի մի փոքր հատվածի վրա։ 2016 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 477.798[2], մետրոպոլիսային տարածքինը՝ 1.111.702: Բնակչության թվաքանակով Բրազիլիայում զբաղեցնում է 47-րդ, մարդկային զարգացման ինդեքսով՝ (0.847) 3-րդ տեղը[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ֆլորիանոպոլիս | |||||
պորտ.՝ Florianópolis | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Հիմնադրված է | 1726 թ. | ||||
Մակերես | 675,409 կմ² | ||||
ԲԾՄ | 3±1 մետր | ||||
Բնակչություն | ▲537 213 մարդ (2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 և UTC-2 | ||||
Հեռախոսային կոդ | 48 | ||||
Փոստային դասիչ | 88000-000 | ||||
Պաշտոնական կայք | pmf.sc.gov.br | ||||
| |||||
Ֆլորիանոպոլիսի տնտեսության հիմքում ընկած են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունն ու ծառայությունների մատուցումը[4]։ Քաղաքն ունի 60 լողափ, համարվում է նաև սերֆինգի կենտրոն։ The New York Times-ը գրել է. «Ֆլորիանոպոլիսը փարթիների կազմակերպման կենտրոն է դարձել 2009 թվականին»[5], Newsweek-ը այդ քաղաքին տեղ է հատկացրել աշխարհի ամենաարագ զարգացող տասը քաղաքների՝ 2006 թվականին իր պատրաստած ցանկում[6], բրազիլական Veja ամսագիրն էլ այն կարծիքն է պնդել, որ Ֆլորիանոպոլիսը Բրազիլիայում ապրելու ամենալավ վայրն է[7]։ Իսկապես, բրազիլական Սան Պաուլու նահանգի, Արգենտինայի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի բազմաթիվ բնակիչներ գերադասում են իրենց հանգիստն անցկացնել հենց Ֆլորիանոպոլիսում (քաղաքին սպասարկում է Hercílio Luz միջազգային օդանավակայանը)։ Եվ չնայած մեծածավալ արդյունաբերության պակասին՝ քաղաքը ծաղկում է ու զարգանում։ Ի դեպ, մերձակա գյուղերի ու ավանների շատ բնակիչներ ընդդիմանում են նորաձևությանն ու նորամուծություններին՝ գերադասելով պահպանել ավանդական ապրելակերպը, տարազները, արհեստներն ու արվեստները[8]։