Ֆորմուլա 1
From Wikipedia, the free encyclopedia
Ֆորմուլա 1[1] (անգլ.՝ FIA Formula One World Championship), ավտոմրցաշարի աշխարհի առաջնություն, որին մասնակցում են բաց անիվներով տիպի մեքենաներով, անց է կացվում օղակաձև ավտովազքուղիների վրա[2]։ Ֆորմուլա 1-ի առաջնությունը անց է կացվում ամեն տարի և բաղկացած է առանձին էտապներից որոնք անվանվում են Գրան-Պրի[3]։ Նույն տարվա վերջում պարզ է դառնում առաջնության հաղթողը[4]։ Ֆորմուլա 1-ում պայքարը գնում է ինչպես պիլոտների, այնպես էլ թիմերի միջև։ Պիլոտները պայքարում են աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, իսկ թիմերը՝ Կոնստրուկտորների գավաթի[5]։
Ֆորմուլա 1-ը ավտոմրցաշարի տեսակ է, որը տեղի ունենում շրջանաձև վազքուղիներում հատուկ մեքենաներով[6]։ 1997-ից ավտոմեքենաների համար գործում են հետևյալ պայմանները՝ լայնությունը ոչ ավել 200 սմ-ից, բարձրությունը ոչ ավել 95 սմ-ից, իսկ քաշը չի կարող 600 կգ-ից քիչ լինել[7]։
Տարվա ընթացքում տեղի են ուենում մրցումներ, որոնց անվանում են Գրան-պրի։ Յուրաքանչյուր Գրան-պրիում առաջին 10 տեղերը զբաղեցրած մրցարշավորդները ստանում են միավորներ (2010-ից հետևյալ կարգով) 1 տեղ - 25 միավոր, 2 տեղ - 18 միավոր, 3 տեղ - 15 միավոր և այլն[8]։ Առաջին անգամ Ֆորմուլա 1-ը անցկացվել է 1950-ին, իսկ չեմպիոն է դարձել Ջուզեպպե Ֆարինան[3]։ Առավել հայտնի Ֆորմուլա 1-ի մրցարշավորդներից են՝ Միխայել Շումախերը, Նելսոն Պիկեն, Այրտոն Սեննան և Ալեն Պրոստը[5]։