Ֆուտբոլի Ասիայի գավաթ
From Wikipedia, the free encyclopedia
Ասիայի ազգերի գավաթը միջազգային ֆուտբոլային մրցաշար է, որին մասնակցում են ասիական ֆուտբոլային հավաքականները։ Այն երկրորդ ամենահին մայրցամաքային գավաթն է աշխարհում Կոպա Ամերիկայից հետո։ Մրցաշարի հաղթող թիմը դառնում է Ասիայի չեմպիոն և ավտոմատ կերպով մասնակցում է Կոնֆեդերացիաների գավաթին։
Ֆուտբոլի Ասիայի գավաթ անգլ.՝ AFC Asian Cup | |
---|---|
Հիմնվել է | 1956 |
Ակումբների քանակ | 24 (եզրափակիչ մրցաշար) 47 (որակավորման փուլ) |
Ներկայիս չեմպիոն | Կատար (1-ին տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Ճապոնիա (4 տիտղոս) |
Պաշտոնական կայք | Պաշտոնական կայքը |
Ֆուտբոլի Ասիայի գավաթ 2015 |
Ասիայի գավաթը առաջին անգամ անցկացվել է 1956 թվականին Հոնկոնգում և դրանից հետո անցկացվել է 4 տարին մեկ մինչև 2004 թվականի գավաթը։ Այնուամենայնիվ, Ասիայի գավաթի տարիներին անցկացվում էին նաև Եվրոպայի առաջնությունը և Ամառային օլիմպիական խաղերը, և կազմակերպիչները որոշեցին փոխել անցկացման տարիները ավելի քիչ իրադարձություններով լի տարի, և 2004 թվականից հետո հաջորդ Ասիայի գավաթը անցկացվեց 2007 թվականին, որից հետո նույնպես գավաթները սկսեցին անցկացվել 4 տարին մեկ։