Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի գավաթ (իսպ.՝ Copa América), ֆուտբոլային առաջնություն, որ անցկացվում է ԿՈՆՄԵԲՈԼ-ի հովանու ներքո տարածաշրջանի ազգային հավաքականների միջև։ Առաջին առաջնությունն անցկացվել է 1910 թվականին՝ նախքան ԿՈՆՄԵԲՈԼ-ի հիմնադրումը։ ճանաչված առաջին մրցությունն անցկացվել է 1916 թվականին։ Ավելի ուշ առաջնությունը կոչվել է Հարավային Ամերիկայի առաջնություն ազգային հավաքականնների միջև (իսպ.՝ Campeonato Sudamericano de Selecciones)։ Այդպիսով՝ Ամերիկայի գավաթի առաջնությունը ներկայում անց կացվող ֆուտբոլային միջազգային առաջնություններից ամենահինն է և. այն 44 տարի ավելի վաղ է սկսել անց կացվել, քան Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։ 1975 թվականին առաջնությունը ստացել է իր ներկայիս անվանումը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆուտբոլի Ամերիկայի առաջնություն (Կոպա Ամերիկա) անգլ.՝ Copa América | |
---|---|
Հիմնվել է | 1916 (որպես Հարավային Ամերիկայի առաջնություն) |
Ակումբների քանակ | 10 (ԿՈՆՄԵԲՈԼ) և 2 (հրավիրովի) |
Ներկայիս չեմպիոն | Չիլի (2-րդ տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Ուրուգվայ} (15 տիտղոս) |
Պաշտոնական կայք | 2016 Copa América Centenario |
Կոպա Ամերիկա 2016 |
Ամերիկայի գավաթի առաջնությանը մասնակցում են ԿՈՆՄԵԲՈԼ-ի 10 երկիր։ Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Կոլումբիա, Պարագվայ, Պերուի ֆուտբոլի ազգային հավաքական, Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական, Չիլի, Էկվադոր։ 1993 թվականից առաջնությանը մասնակցում են նաև 2 հրավիրված հավաքականներ, որոնք, որպես կանոն, ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարածաշրջանից են, այդպես Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է առաջնության մշտական մասնակից։