Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ
From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Սիմոնի գավաթ, կամ Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ (ֆր.՝ Coupe de France), ֆրանսիական ֆուտբոլային գավաթային մրցաշար, որը կազմակերպվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Գավաթը անվանված է Շառլ Սիմոնի պատվին, ով ֆրանսիացի սպորտսմեն էր և մահացել էր Առաջին համաշխարհային պատերազմում։ Գավաթի եզրափակիչը անցկացվում է Ստադ դե Ֆրանս մարզադաշտում, իսկ հաղթողը հայտավորվում է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խմբային փուլին։ Գործող չեմպիոնը Պարի Սեն-Ժերմենն է, որը 2016-17 մրցաշրջանի եզրափակչում պարտության մատնեց Անժեին[1]։
Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Հիմնվել է | 1917 |
Ակումբների քանակ | 8,506 |
Ազգային առաջնություններ | Ֆրանսիայի սուպերգավաթ |
Միջազգային առաջնություններ | ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա |
Ներկայիս չեմպիոն | Պարի Սեն-Ժերմեն (11-րդ տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Պարի Սեն-Ժերմեն (11 տիտղոս) |
Պաշտոնական կայք | Պաշտոնական կայք |
2017-18 Ֆրանսիայի գավաթ |
Ֆրանսիայի գավաթը անցկացվում է 1917-18 մրցաշրջանից ի վեր, և 2016-17 մրցաշրջանը դարձավ գավաթի 100-րդ խաղարկությունը։ Մեծ թիմերը դժվարությամբ են մրցում Ֆրանսիայի գավաթում, քանի որ այստեղ գործում են պատահական վիճակահանության և 1 խաղից կազմված հակամարտությունների համակարգերը։ Այդ պատճառով Լիգա 2-ում հանդես եկող 2 թիմեր կարողացել են հաղթել Ֆրանսիայի գավաթը՝ Հավրը 1959 թվականին[2] և Գենգանը 2009-ին[3]։
2013-14 մրցաշրջանում Ֆրանսիայի գավաթին մասնակցեց 7,656 ակումբ, իսկ 2011-12 մրցաշրջանում՝ 7,422 ֆուտբոլային ակումբ։