Ֆրա Անջելիկո
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրա Անջելիկո (ծնյալ Գվիդո դի Պիետրո[8]), (ոչ վաղ քան 1395 և ոչ ուշ քան 1400, Վիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1][2] - փետրվարի 18, 1455(1455-02-18)[2][3][4][…], Հռոմ, Պապական մարզ[5][6][2]), Վաղ Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ, ֆլորենտական դպրոցի ներկայացուցիչ։ Ջորջո Վազարիի «Նկարիչների կյանքը» գրքում ներկայացված է որպես «հազվագյուտ և կատարյալ տաղանդի տեր արվեստագետ»[9]։
Ֆրա Անջելիկո իտալ.՝ Fra Angelico | |
---|---|
Ի ծնե | իտալ.՝ Guido di Pietro |
Ծնվել է | ոչ վաղ քան 1395 և ոչ ուշ քան 1400 |
Ծննդավայր | Վիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1][2] |
Վախճանվել է | փետրվարի 18, 1455(1455-02-18)[2][3][4][…] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[5][6][2] |
Ազգություն | իտալացի |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ, մանրանկարիչ և գծագրող |
Ոճ | Իտալական Վերածնունդ և Վաղ Վերածնունդ[5] |
Ժանր | հոգևոր արվեստ[7] |
Թեմաներ | painter and varnisher? |
Ուշագրավ աշխատանքներ | Cortona Triptych?, Կապելլա Նիկկոլինա, Fiesole Altarpiece?, Սան Մարկոյի զոհասեղան և Ավետում (Ֆրա Անջելիկո, Պրադո) |
Ուսուցիչ | Լորենցո Մոնակո, Gherardo Starnina? և Ambrogio di Baldese? |
Աշակերտներ | Zanobi Strozzi? և Բենոցո Գոցոլի |
Fra Angelico Վիքիպահեստում |
Իր ժամանակակիցներին նա հայտնի էր Fra Giovanni da Fiesole (Եղբայր Ջովանի Ֆիեզոլեից) և Fra Giovanni Angelico (Հրեշտակային եղբայր Ջովանի) անուններով։ Արդի իտալերենում նրան անվանում են Beato Angelico (Երանելի և հրեշտակային անձ)[10]։
1982 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդ պապը հռչակեց նրան beatification[11]՝ ի գնահատումն նրա սրբակենցաղ կյանքի, և այդպիսով պաշտոնական ձևակերպում տվեց "Երանելի" տիտղոսային մականվանը։ Նա ներառված է կաթոլիկ եկեղեցու կողմից հռչակված սրբերի ու երանելիների ցանկում[12] որպես Beatus Ioannes Faesulanus, cognomento Angelicus—"Երանելի Ջովանի Ֆիեզոլեից՝ մականվանյալ Հրեշտակային": Համարվում է նկարիչներին հովանավորող սուրբը։
Վազարին Ֆրա Անջելիկոյի մասին գրել է, որ «անսահման գովեստի է արժանի այս սուրբ հայրը, ով իր գործերում ու խոսքերում եղել է չափազանց համեստ, խոնարհ, և ում նկարներն արված են այդքան մեծ հմտությամբ ու բարեպաշտությամբ»"[9]: